ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում հայկական կողմը կարողացել է լաւագոյնս ներկայացնել իր դիրքորոշումները<br />


ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում հայկական կողմը կարողացել է լաւագոյնս ներկայացնել իր դիրքորոշումները

  • 13-12-2010 17:02:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի դեկտեմբերի 11-ի նիստում քննարկուել եւ հաւանութեան է արժանացել «ՀՀ սպառազինութեան եւ ռազմական տեխնիկայի 2011-2015 թուականների զարգացման պետական ծրագիրը»: Դեկտեմբերի 13-ի ասուլիսում Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը տեղեկացրել է, որ ծրագիրը գործողութեան մէջ կդրուի հանրապետութեան նախագահի հրամանագրով: «Այս ծրագրի հաստատմամբ մենք կարեւոր քայլ ենք ձեռնարկում` չէզոքացնելու Հայաստանի անվտանգութեանն առնչուող հնարաւոր բոլոր ռազմական սպառնալիքները: Փաստաթղթի ընդունմամբ մեր երկրում ներդրւում է սպառազինութիւնների եւ ռազմական տեխնիկայի միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ զարգացման յստակ տեսլական. ծրագրի շրջանակում անհրաժեշտութեան դէպքում կարդիականացուեն առկայ սպառազինություններն ու ռազմական տեխնիկան, ինչն էական նշանակութիւն ունի մեր զինուած ուժերի մարտունակությունն աւելի բարձրացնելու առումով: Ծրագրի հաստատմամբ Հայաստանում նաեւ զարկ կտրուի ռազմական արդիւնաբերութեան զարգացմանը: Երեւանում ստորագրուած «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցութեան մասին» պայմանագրի հիման վրայ կստեղծուեն համատեղ ձեռնարկութիւններ, ինչը հնարաւորութիւն կտայ մի կողմից` զարգացնել Հայաստանի ռազմաարդյունաբերությունը, միւս կողմից` խթանել մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը եւ ռազմական ոլորտում համագործակցութեան խորացումը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ միւս երկրների հետ»,- ասել է ԱԱԽ-ի քարտուղարը: Այս համատեքստում Ա.Բաղդասարեանը կարեւորել է ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրուած արձանագրութիւնը, համաձայն որի երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկէտը: Կողմերն արդէն ձեռնամուխ են եղել արձանագրութեան կէտերի իրականացմանը: Ա.Բաղդասարեանը դեկտեմբերի 10-ին Մոսկուայում հանդիպել է ՌԴ սահմանապահ զօրքերի հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Պրոնիչեւի հետ, քննարկել Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանային անցակէտերի ենթակառուցուածքների յետագայ արդիականացմանը, սահմանային անվտանգությաննն առնչուող հարցերի լայն շրջանակ: Արդէն ձեւաւորուել է համատեղ աշխատանաքային խումբ Հայաստանի եւ Ռուսաստանի սահմանապահների մասնակցութեամբ, մշակtyել է համապատասխան ծրագիր, որի իրականացումը լուծում կտայ առկայ խնդիրներին: Անդրադառնալով Մոսկուայում դեկտեմբերի 10-ին կայացած ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովում քննարկված հարցերին, Ա.Բաղդասարեանը տեղեկացրել է, որ հայկական կողմը կարողացել է լաւագոյնս ներկայացնել իր մօտեցումները թէ' հանրապետութեան նախագահի յստակ ելոյթով, թէ' անվտանգութեան խորհրդի քարտուղարների, պաշտպանութեան եւ արտաքին գործերի նախարարների համատեղ քննարկումների ընթացքում: ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներն առանձնայատուկ կարեւորել են այս տարի առաջին անգամ Հայաստանում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտօնական գագաթնաժողովի արդիւնքները. «Գագաթնաժողովի ընթացքում ընդունուել էին մի շարք կարեւորագոյն որոշումներ, յանձնարարուել էր մշակել նորմատիվ իրաւական փաստաթղթերի փաթեթ: Ընդամէնը մի քանի ամսուայ ընթացքում մենք կարողացանք աւարտել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի մշակումը, եւ Մոսկուայում վաւերացուեց 35 փաստաթուղթ, որոնք կարեւոր նշանակութիւն ունեն մեր երկրի համար: ՀԱՊԿ կանոնադրութեան մէջ կատարուեցին համապատասխան փոփոխութիւններ, ինչը հնարաւորութիւն կտայ հեշտացնել ՀԱՊԿ անդամ երկրների շրջանակում սպառազինութիւնների եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումն արտօնեալ պայմաններով: ՀԱՊԿ կանոնադրութեամբ արձանագրուեց, որ ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի դէմ ռազմական սպառնալիքի կամ ագրեսիայի դէպքում ՀԱՊԿ անդամ երկրները պէտք է անհրաժեշտ աջակցութիւն ցուցաբերեն տուեալ երկրին: Մենք կարողացանք կարեւոր առաջընթաց ունենալ այս համատեքստում սահմանափակ ձեւաչափով որոշումներ ընդունելու առումով. հստակեցուեց որոշումների ընդունման, արագ արձագանքման ստորաբաժանումների օգտագործման կարգը եւ բազմաթիւ այլ հարցեր»,- նշել Ա.Բաղդասարեանը: Քանի որ Հայաստանը ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների ձեւաւորման նախաձեռնողներից ու ակտիւ մասնակիցներից մէկն է, գագաթնաժողովի ընթացքում որոշում է կայացուել 2011 թուականի հոկտեմբերին այդ ստորաբաժանումների զորավարժություններն անցկացնել Հայաստանում: Շուրջ 20 հազարանոց զորախմբում ներգրաւուած են ՀԱՊԿ անդամ երկրների զինուած ուժերի, ազգային անվտանգութեան մարմինների, ոստիկանութեան, արտակարգ իրավիճակների նախարարութեան ստորաբաժանումները: Կմշակվի ՀԱՊԿ շրջանակում այդ ստորաբաժանումներն անհրաժեշտ սպառազինութիւններով եւ հանդերձանքով ապահովելու յատուկ միջպետական նպատակային ծրագիր:
  -   Քաղաքական