«Ժառանգության» կարծիքով Հարկադիր կատարման ծառայության ղեկավարն ամենազոր է, Արդարադատության նախարարը` քավության նոխազ<br />


«Ժառանգության» կարծիքով Հարկադիր կատարման ծառայության ղեկավարն ամենազոր է, Արդարադատության նախարարը` քավության նոխազ

  • 10-12-2010 14:46:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
10 դեկտեմբերի 2010թ., ք. Երեւան: Այսօր ,Ժառանգությունե խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ վարչապետին` Արդարադատության նախարարի` աշխատանքից հեռացման հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ: ,Սույն թվականի դեկտեմբերի 9-ին` Կառավարության նիստի ընթացքում, Արդարադատության նախարարին ազատելու մասին Ձեր հայտարարության մեջ նշել եք. ,Մենք ձեզ հետ միասին պետք է մեծ կարեւորություն տանք էթիկայի կանոնների պահպանմանը, բոլոր գերատեսչություններում պաշտոնատար անձանց պահվածքին: Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում: Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել ծառայության պետին իր պահվածքի համար: Արդարադատության նախարարը հանձնարարականը չի կատարելե: Արդյունքում ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով` աշխատանքից ազատվել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Իհարկե, պաշտոնատար անձանց պատշաճ պահվածքի Ձեր պահանջին ամբողջությամբ կմիանա մեր հասարակությունը եւ մենք նույնպես: Շատ ավելի հասկանալի կլիներ այս ամենը, եթե անմիջապես աշխատանքից ազատվեր հենց էթիկայի կանոնները լրջորեն խախտած պաշտոնյան: Սակայն հասարակությունը, պաշտոնապես տեղեկացված չլինելով Հարկադիր կատարման ծառայության ղեկավարի կողմից թույլ տված էթիկայի կանոնների լուրջ խախտման մասին, բարձրացնում է մի շարք հարցեր. 1. Ինչո՞ւ հեռուստալրատվամիջոցները պաշտոնապես չեն հրապարակել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի էթիկայի խախտման փաստի մասին լուրը, որպեսզի հասարակությունը ընկալի հրամանագիրը: ,ԴԱՀԿ ծառայության մասինե ՀՀ օրենքի 36-րդ` ,Կարգապահական տույժը կիրառելու եւ տույժը հանելու կարգըե հոդվածի 1-ին կետում գրված է. ,Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանինե: Ե՞րբ է խախտումը տեղի ունեցել, անցե՞լ է արդյոք այն վեց ամիսը, որի ընթացքում պետք է նշանակվեր կարգապահական տույժը, կամ գուցե նախարարը, կատարված խախտման վտանգավորության աստիճանը հաշվի առնելով, Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պատրաստվում էր դիմել Նախագահին` ծառայությունից ազատելու միջնորդությամբ: Ի՞նչ է նշանակում էթիկայի կանոնների լուրջ խախտում, եւ ի՞նչ գործողություն եք ակնկալել նախարարից` իբրեւ հրապարակային պատիժ: Արդյո՞ք էթիկայի կանոնները լրջորեն խախտած ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շարունակում է աշխատել իր պաշտոնում: Ինչո՞ւ օրենքները խախտած պետական պաշտոնյաները չեն պատժվում: Որպես պատգամավորներ` մենք կարող ենք վկայել, որ Կառավարության անդամներից շատերն են իրենց աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարում եւ շատ ավելի վատ, քան Արդարադատության նախարարը: Ինչքանո՞վ է արդարացի ՀՀ նախագահի հրամանագիրը` հատկապես նրա նկատմամբ: Խնդրում եմ ,Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տրամադրել վերոնշյալ հարցերի պատասխանները, որոնք կհրապարակվենե:
  -   Մամլո հաղորդագրություն