Աւարտել է ԱՀԿ պետական գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցութեան բանակցային գործընթացը


Աւարտել է ԱՀԿ պետական գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցութեան բանակցային գործընթացը

  • 07-12-2010 18:26:22   |   |  Մամլո հաղորդագրություն
Այսօր (07.12.2010թ.) Ժնեւում (Շուեյցարիայի Համադաշնութիւն) տեղի է ունեցել Առեւտրի Համաշխարհային Կազմակերպութեան Պետական Գնումների Կոմիտէի պաշտօնական նիստը: Նիստը նուիրուած էր ԱՀԿ Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցութեան հարցին: ԱՀԿ Պետական Գնումների կոմիտէն, միաձայն որոշում է ընդունել Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցութեան մասին: Կայացուած որոշման առիթով առանձին ելոյթով հանդէս է եկել ԱՀԿ Գլխաւոր Տնօրէն պարոն Պասկալ Լամին: Ողջունելով Հայաստանի անդամակցութիւնը նշուած համաձայնագրին, ԱՀԿ Գլխաւոր տնօրէնը ընդգծել է Հայաստանի իշխանութիւնների կողմից պետական կառավարման, մասնաւորապէս պետական գնուումմերի ոլորտում իրականացուող քաղաքականութեան համարժէքութիւնը ԱՀԿ հիմնարար սկզբնունքներին, ինչն ապացուցւում է Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցութեան փաստով: Յանձնաժողովի նիստին մասնակցելու եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան Պետական գնումների մասին համաձայնագրին Հայաստանի Հանրապետութեան անդամակցութեան ապահովման նպատակով դեկտեմբերի 5-11-ը Շուեյցարիայի Համադաշնութիւն էն գործուղուել ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան Եւրամիութեան եւ միջազգային տնտեսական համագործակցութեան վարչութեան պետ Վարոս Սիմոնեանը եւ Հայաստանի Հանրապետութեան ֆինանսների նախարարութեան աշխատակազմի գնումների գործընթացի կարգաւորման եւ բիւջէների կատարման մեթոդաբանութեան վարչութեան պետ Կարէն Բրուտեանը: Լրացուցիչ տեղեկատուութիւն 2003 թուականին Առեւտրի համաշխարհային կազմակերպութեանը (ԱՀԿ) Հայաստանի Հանրապետութեան անդամակցութեան գործընթացի շրջանակներում Հհ-ը ստանձնել է ԱՀԿ Պետական գնումների մասին համաձայնագրին անդամակցելու պարտաւորութիւն: Համաձայնագրին Հայաստանի անդամակցութեան հարցը ամրագրուած է նաեւ Եմ-հայաստան Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման բանակցութիւնների նախապատրաստական գործընթացում: Համաձայնագրին անդամակցութեան գործընթացը սկսուել է 2009 թուականին: Համաձայնագրին միանալու ընթացիկ աշխատանքները, ինչպէս նաեւ ամբողջ բանակցային գործընթացն իրականացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ ֆինանսների նախարարութիւնների աշխատակիցներից կազմուել է աշխատանքային խումբ, որն իրականացրել է մեծածաւալ եւ աննախադէպ աշխատանքներ: Մասնաւորապէս` Համաձայնագրին ՀՀ անդամակցութեան շրջանակներում նախ պատրաստուել եւ ԱՀԿ քարտուղարութեանն է ներկայացուել Հայաստանի Հանրապետութեան նախնական առաջարկի (Initial Offer) փաթեթը: Այնուհետէեւ, 2009թ. դեկտեմբերին, 2010թ. փետրուարին, յուլիսին եւ հոկտեմբերին ՀՀ պատուիրակութիւնը մասնակցել է ԱՀԿ Պետական գնումների Յանձնաժողովի նիստերին, ինչպէս նաեւ երկկողմ եւ բազմակողմ բանակցութիւնների արդիւնաւէտ փուլեր է անցկացրել ԱՀԿ անդամ մի շարք երկրների պատուիրակութիւնների հետ` Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Շուեյցարիայի Համադաշնութիւն, Եւորպական Միութիւն, Ճապոնիայ, Նորվեգիա, Սինգապուր, ինչպէս նաեւ ԱՀԿ Պետական Գնումների մասին համաձայնագրի անդամ այլ երկրների հետ (ԱՀԿ Պետական Գնումների մասին համաձայնագրի անդամ էն հանդիսանում ԱՀԿ 153 անդամ-երկրներից միայն 40-ը, իսկ 23-ը ունէն դիտորդի կարգավիճակ), որոնց ընթացքում քննարկուել էն ՀՀ կողմից ԱՀԿ քարտուղարութիւն ներկայացուած առաջարկի փաթեթը, այնուհետեւ նաեւ դրա վերանայուած տարբերակները, պատուիրակութիւնների կողմից բարձրացուած հարցերը, առաջարկութիւններն ու նկատառումները, ինչպէս նաեւ Պետական գնումների ոլորտում ՀՀ օրէնսդրութիւնը` ԱՀԿ Պետական գնումների մասին համաձայնագրի դրոյթներին համապատասխանութեան տեսանկիւնից: Բանակցային գործընթացում Յանձնաժողովի նախագահի, անդամների եւ երկրների պատուիրակութիւնների ղեկավարների, ինչպէս նաեւ ԱՀԿ գլխաւոր տնօրէն Պասկալ Լամիի կողմից շատ բարձր է գնահատուել Հայաստանի կողմից կատարուած արդիւնաւէտ աշխատանքը եւ բազմիցս նշուել է, որ Համաձայնագրին ՀՀ անդամակցութեան գործընթացը ժամանակային առումով կը լինի աննախադէպ, իսկ անդամակցութեան նման նպատակաուղղուած գործընթացը կը դառնայ մոդել բոլոր մնացած երկրների համար: Բանակցային գործընթացի նախորդ ամփոփիչ փուլի ընթացքում ՀՀ պատուիրակութիւնը երկկողմ ձեւաչափով բանակցութիւնների եւ Յանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացրել է Հայաստանի վերջնական վերանայուած առաջարկի նախագիծը (Final Revised Offer): Հաստատելով այն եւ նշելով, որ բանակցութիւնները կարող էն համարուել աւարտուած, Հայաստանի անդամակցութեան հարցը ներառուել է Յանձնաժողովի դեկտեմբերի 6-ից 10-ը կայանալիք նիստի օրակարգում: Դեկտեմբերի 7-ին ԱՀԿ Պետական Գնումների կոմիտէն, միաձայն որոշում է ընդունել Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցութեան մասին:
  -   Մամլո հաղորդագրություն