Նորաստեղծ «Քայլ» ՀԿ-ն արդէն իրականացրել է «Իրական նուէր» ակցիան


Նորաստեղծ «Քայլ» ՀԿ-ն արդէն իրականացրել է «Իրական նուէր» ակցիան

  • 06-12-2010 13:25:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նորաստեղծ «Քայլ» հասարակական կազմակերպութիւնը իր գործունէութեամբ կը մասնակցի պետութիւն-հասարակութիւն կապերի խորացմանը, ազգային եւ տեղական ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին: Հկ-ն իր օգնութիւնը կը տրամադրի հաշմանդամ եւ ծնողազուրկ երեխաններին, ինչպէս նաեւ բազմազաւակ, անապահով ընտանիքներին ու փախստականներին: Ինչպէս նշում է «Քայլ» ՀԿ-ի նախագահ Վաղինակ Վարդանեանը կազմակերպութիւնը կը նպաստի սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերից բնակչութեան արտագաղթի կանխմանը, նոյն համայանքերի բնակչութեան սոցիալական ակտիւութեան բարձրացմանը եւ սոցիալական անտարբերութեան նուազմանը: Խօսելով երիտասարդական քաղաքականութեան մասին, Վ.Վարդանեանը նշեց, որ կազմակերպութիւնը ձգտելու է ունենալ հոգեպէս եւ ֆիզիկապէս առողջ երիտասարդութիւն. «Կը բարձրացուի երիտասարդների մասնակցութեան աստիճանը հասարակական եւ քաղաքական զարգացումներին, ինչպէս նաեւ կխրախուսուէն երիտասարդների մասնակցութիւնը որոշումներ կայացնելու գործընթացներին»: Հասարակական կազմակերպութիւնը կը փորձի աջակցել համայնքներին յաղթահարելու իրենց զարգացմանը խոչընդոտող հիմնահարցերն եւ դժուարութիւնները` սոցիալական, իրաւաբանական, տնտեսագիտական, գիւղատնտեսական խորհրդատուութեամբ, ինչպէս նաեւ վերապատրաստման գործունակ ծրագրերի իրականացմամբ: «Քայլ» ՀԿ նախագահը յայտնում է նաեւ, որ կազմակերպութիւնը համագործակցութեան եզրեր կը գտնի Հայաստանի համայնքների եւ այլ երկրներում ապրող հայկական սփիւռքի ներկայացուցիչների միջեւ համագործակցութեան ձեւաւորմանը եւ կապերի հաստատմանը: «Կարեւորագոյն արդիւնք մենք համարում ենք, որ այնպէս պէտք է անել, որպէսզի կանխուի բարձրլեռնային եւ սահմանամերձ բնակավայրերից բնակչութեան արտագաղթը»,- ասում է Հկ-ի նախագահը: Նորաստեղծ կազմակերպութիւնը արդէն իսկ իր կամաւորների ուժերով իրականացրել է «Իրական նուէր» ակցիան, «People in Need» չեխական կազմակերպութեան հայաստանեան մասնաճիւղի հետ համատեղ: «Ակցիան իրականացուեց Չեխիայի ժողովրդի կողմից հանգանակուած գումարներով, որով մենք Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի 4 գիւղերի սոցիալապէս ծանր վիճակում գտնուող ընտանիքներին նուիրաբերեցինք խոշոր եւ մանր եղջերաւոր անասուներ ու հաւեր: Ակցիայից օգտուել էն 29 ընտանիքներ»,- ասում է Վ. Վարդանեանը: Ներկայ պահին քաղաքացիական նախաձեռնութեան կարգով Հկ-ն նախապատրաստւում է իրականացնել երկրորդ «Իրական նուէր» ակցիան, որի նպատակն է Ճամբարակի տարածաշրջանում ապրող շուրջ 200 միայնակ ծերերին բաժանելու ամանօրեայ փաթեթներ: «Քայլ» ՀԿ-ի Մամուլի կենտրոն
  -   Մամլո հաղորդագրություն