Հայաստան. անյայտ կորածների ընտանիքներին աջակցելուն ուղղուած <br /> սեմինար Երեւանում<br />


Հայաստան. անյայտ կորածների ընտանիքներին աջակցելուն ուղղուած
սեմինար Երեւանում

  • 06-12-2010 09:50:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան (ԿԽՄԿ) – Այսօր Երեւանում մեկնարկում է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի կողմից կազմակերպած հնգօրեայ սեմինար, որի նպատակն է յստակեցնել անյայտ կորածների ընտանիքների հոգեբանական, սոցիալական, տնտեսական եւ իրաւական խնդիրները եւ կիսել դրանց լուծելուն ուղղուած փորձը: Սեմինարին մասնակցում էն անյայտ կորածների ընտանիքների անդամները, հասարակական կազմակերպութիւնների հոգեբաններն ու իրաւաբանները, Անյայտ կորած ազատամարտիկների ընտանիքների միութեան, Իրաւապաշտպանի գրասենեակի, ինչպէս նաեւ ԿԽՄԿ -ի եւ Հայկական կարմիր խաչի ընկերութեան ներկայացուցիչները: «Հարազատի ճակատագրի մասին անորոշութիւնը դաժան իրողութիւն է բազում ընտանիքների համար զինուած հակամարտութեան կամ ներքին բռնութեան իրավիճակներում: Աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ յուսահատութեամբ որոնում էն իրենց կորած ծնողներին, քոյրերին ու եղբայրներին, կանանց, ամուսիններին եւ երեխաներին: Ընտանիքները եւ համայնքները, անտեղեակ լինելով իրենց ազգակցի ողջ կամ մահացած լինելու մասին, ի վիճակի չէն թերթելու իրենց կեանքի այդ ահաւոր էջը եւ շարունակելու ապրել», - ասում է ԿԽՄԿ հայաստանեան պատուիրակութեան պաշտպանութեան պատուիրակ Մելանի Վոնրոսպախը: «Սեմինարը հիանալի հնարաւորութիւն է ստեղծում մեզ համար` հասկանալու անյայտ կորածների հիմնահարցի բազմաշերտ բնոյթը», - ասում է Արմինէ Գմիւր-Կարապետեանը, «Արեւամանուկ» ընտանիքի եւ երեխայի խնամքի հիմնադրամի գործադիր տնօրէնը: «Էս վստահ եմ, որ սեմինարի արդիւնքում ձեռք բերուած գիտելիքներն ու փորձը մենք կ'օգտագործենք անյայտ կորածների ընտանիքների հետ տարուող մեր յետագայ աշխատանքում:» ԿԽՄԿ-ն երկար ժամանակ է ինչ սատարում է Հայաստանի իշխանութիւններին անյայտ կորածների ընտանիքների կարիքները հոգալուն ուղղուած ջանքերում: Ներկայումս կազմակերպութիւնն աշխատում է ազգային փորձագէտների խմբի հետ, որը մշակում է անյայտ կորածների եւ նրանց ընտանիքների իրաւունքները պաշտպանող օրինքի նախագիծը: ԿԽՄԿ մամլոյ հաղորդագրութիւն 6 դեկտեմբերի 2010թ.
  -   Մամլո հաղորդագրություն