Դեկտեմբերի 6-ին տեղի կ'ունենայ ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի 11-րդ նիստը


Դեկտեմբերի 6-ին տեղի կ'ունենայ ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի 11-րդ նիստը

  • 04-12-2010 19:00:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 6-ին` ժամը 14:00-ին, ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի է ունենալու ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի նիստ: Ատեանի նիստի սկզբում ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր, Երեւանի Կոմիտասի անուան պետական կ'ոնսերվատորիայի պրոֆէսոր, ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի անդամ մաեստրոյ Յովհաննէս Չէքիջեանին պարգեւատրելու է ՀՀ սփիւռքի նախարարութեան «Կոմիտասի» անուան մեդալով: Ապա տեղի է ունենալու նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան պատուերով 2010 թուականին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կողմից հրատարակուած գրքերի ներկայացում-շնորհանդէսը: ՀՀ սփիւռքի նախարարութիւնն ամէն տարի սփիւռքի թեմաներով գիտական պատուերներ է տալիս Հայաստանի գիտական-վերլուծական հաստատութիւններին: Այդ պատուերների շրջանակներում 2010 թուականին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի մասնագէտների կողմից տպագրուել էն «Հայ համայնքն ԱՄՆ-ում», «Հայկական համայնքների ինքնակազմակերպման խնդիրները Հարաւային Ռուսաստանում» եւ «Հետխորհրդային երկրների հայկական համայնքների ինքնութեան խնդիրները եւ տեղեկատուական ռեսուրսները» գրքերը, որոնք կներկայացուէն «Նորավանք» ԳԿ հիմնադրամի տնօրէն Գագիկ Յարութիւնեանի կողմից: Ատեանի նիստում քննարկուող հարցերի մասին Ատեանի նիստում նկարչուհի Արեւիկ Պետրոսեանը ներկայացնելու է «Նշխարք Հայաստանից» ծրագիրը, որի արդիւնքում, հիմք ընդունելով հայկական մանրանկարչութեան եւ աստուածաշնչեան թեմաներ, ստեղծուելու էն ուրոյն ոճով պատրաստուած 12 նկարներ եւ նուիրուելու էն Սփիւռքի հոգեւոր եւ մշակութային կենտրոններին: 2011 թուականին լրանում է համազգային կարեւորութիւն ունեցող յոբելեան` Անի մայրաքաղաքի 1050 -ամեակը: Պատմագիտական գրականութիւնից յայտնի է, որ Աշոտ Գ Բագրատունին Անին մայրաքաղաք հռչակեց 961 թուականին` Կարսից այնտեղ փոխադրելով թագաւորութեան գահը: Նախարարի խորհրդական, պատմական գիտութիւնների թեկնածու Արտակ Մովսիսեանը ներկայացնելու է Անի մայրաքաղաքի 1050-ամեակին նուիրուած 2011 թուականին իրականացուելիք միջոցառումների ծրագիրը: Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը Հայաստան-սփիւռք գործակցութեան պետական քաղաքականութեան շրջանակներում իրականացնում է սփիւռքահայ նշանաւոր հայորդիներին նուիրուած «Մեր մեծերը» խորագրով ծրագիր, որի շրջանակներում ՀՀ սփիւռքի նախարարութիւնը 2009 թուականին իրականցրեց հայ ժողովրդի մեծանուն զաւակներ, ՀՀ ազգային հերոսներ Վազգէն Վեհափառի, Շառլ Ազնաւուրի, Ալէք Մանուկեանի եւ Քրք Քրքորեանի, 2010 թուականին` Միսակ Մանուշեանի, Վարդգէս Սուրէնեանցի, Պօղոս Նուբարի, Լազարեան եղբայրների, Մխիթար Սեբաստացու, Լեւոն Շանթի կեանքին եւ հայրենանուէր գործունէութեանը նուիրուած միջոցառումների շարք: Ատեանի նիստի ընթացքում քննարկուելու է «Մեր մեծերը» 2011 թուականի ծրագիրը եւ հաստատուելու է այն մեծանուն անհատների ցանկը, որոնց նուիրուած միջոցառումներ էն իրականացուելու 2011 թուականի ընթացքում: 2010 թուականը ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից հռչակուել էր «Մայրենի լեզուի տարի», եւ այդ ծրագրի շրջանակներում տարբեր միջոցառումներ էն կազմակերպուել Հայաստանում եւ Սփիւռքում: Ատեանի նիստում ներկայացուելու է հաշուետուութիւն ծրագրի իրականացման մասին: ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի իւրաքանչիւր նիստում ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի վարչութիւններից մէկը ներկայացնում է հաշուետուութիւն վարչութեան կատարած աշխատանքների մասին: Ատեանի այս նիտում ներկայացուելու է ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչութեան 2010 թ. կատարած աշխատանքների մասին հաշուետուութիւնը: ՀՀ սփիւռքի նախարարին կից Ատեանի մասին Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարին կից ատեանը ստեղծուել է Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2008 թուականի դեկտեմբերի 25-ի N 1553-ն որոշմամբ: Սփիւռքի նախարարութեան ատեանն ունի առանձնայատկութիւն, ատեանի կազմում ընդգրկուած էն ոչ միայն հայաստանցի անուանի արուեստագէտներ, հրապարակախօսներ, խմբագիրներ, այլեւ սփիւռքահայեր, ինչը հնարաւորութիւն է ընձեռում, որ սփիւռքի տարբեր համայնքների ներկայացուցիչները մասնակցեն նախարարութեան ծրագրերի, ինպչէս նաեւ Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացմանն առնչուող մի շարք հիմնահարցերի քննարկմանը: Հայաստանում մշտապէս չբնակուող ատեանի անդամ սփիւռքահայերը մասնակցում էն ատեանի նիստերին հեռակայ կարգով` քննարկուող հարցերի վերաբերեալ համացանցի միջոցով ուղարկելով իրենց առաջարկութիւններն ու դիտողութիւնները: Ատեանի նպատակն է օժանդակել նախարարութեան գործունէութեան ռազմավարական պլանաւորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին, ինչպէս նաեւ մշակել եւ ներկայացնել նախարարութեան կառավարման արդիւնաւէտութեան բարձրացմանն ուղղուած առաջարկութիւններ, նպաստել ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը եւ այդ գործընթացներում քաղաքացիական հասարակութեան, սփիւռքահայ անհատների եւ կազմակերպութիւնների մասնակցութեանը: 2010 թուականի առաջին տաս ամիսների ընթացքում կազմակերպուել է Ատեանի 10 նիստ, որոնց ընթացքում քննարկուել էն մօտ 40 հարցեր: ՀՀ սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւն
  -   Մամլո հաղորդագրություն