03-12-2010 21:42:05 | Հայաստան | Ականատեսի աչքերով
Տեսանկիւն անկախ լրատուական կայքի փոխանցմամբ դեկտեմբերի 3-ին Իջեւանի Շատրուանների հրապարակում նախատեսուած էր ցոյց ի պաշտպանութիւն Նիկոլ Փաշինեանի եւ միւս քաղբանտարկեալների: Ի դէպ, այդ հրապարակում է տեղակայուած ոստիկանութեան Տաւուշի մարզային վարչութիւնը:
Ցոյցին նախապատրաստուել էին նաեւ ոստիկանները: Մարզի միւս տարածաշրջաններից ոստիկանութեան օժանդակ ուժեր էին բերուել Իջեւան:
Ոստիկաններից ոմանք քաղաքացիական յագուտով էին: Ցոյցը նախատեսուած էր սկսել ժամը 14-ին, սակայն այդ ժամին արդէն Շատրուանների հրապարակի երկու մուտքերը շրջափակուած էին ոստիկանութեան կողմից: Ցոյցի մասնակիցները հաւաքուել էին Ենոքի փողոցում գտնուող Հայ ազգային կոնգրէսի գրասենեակի առաջ: Այստեղից ժամը 14.10-ին սկսուեց Նիկոլի եւ միւս քաղբանտարկեալների
նկարների պաստառներով, եռագոյն դրօշներով երթը: Երթի մասնակիցները հասան Շատրուանների հրապարակի մուտքի մօտ, որտեղ հանրահաւաք կայացաւ: Ելոյթ ունեցան Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրեանը, նախկին քաղբանտարեալ Դաւիթ Մաթեւոսեանը, Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցութեան ղեկավար Լիւդմիլայ Սարգսեանը, Հայաստանի պահպանողական կուսակցութեան նախագահ Միքայէլ Հայրապետեանը, Դաւիթ Շահնազարեանը, ,ժողովրդավարական հայրենիքէ կուսակցութեան ղեկավար, նախկին քաղբանտարկեալ Պետրոս Մակեյեանը: Ժամանակ առ ժամանակ
հնչում էին ,պայքար, պայքար մինչեւ վերջէ. ,ազատութիւն Նիկոլինէ եւ այլ կարգախօսներ:
Հրապարակի մուտքը փակած ոստիկանները երկու կողմից շրջափակուած էին ցուցարարներով, ուստի Վահագն Խաչատրեանը այդ տարածքը համեմատեց Լաչինի միջանցքի հետ: Յետոյ սկսուեց ցուցարարների երթը դէպի քաղաքի Անկախութեան փողոցի հրապարակ: Այդտեղից ցուցարարները շրջուեցին ետ` դէպի Ենոքի փողոցում գտնուող ՀԱԿ Իջեւանի գրասենեակ: Փողոցով նրանց երթը փորձում էին փակել ոստիկանները, ովքեր ցուցարարներին յորդորում էին քայլել միայն մայթով: Սակայն մայթի վրայ էլ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ
քաշքշուկներ եղաւ: Ընդ որում` բախումների մէջ ներգրաւուած էին նաեւ
քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Ցուցարարներից մէկին ոստիկանները բերման ենթարկեցին, յետոյ ազատ արձակեցին:
Ընդ որում` ամբողջը նկարահանւում էր նաեւ ոստիկանական համազգեստով երկու հեռուստաօպերատորների կողմից: Ենոքի փողոցում ոստիկանները մի պահ փորձեցին կանխել երթն առաջնորդող եռագոյն դրօշով երիտասարդի շարժը:
Սակայն նա վազքով ճեղքեց ոստիկանների շղթան, ոստիկաններն էլ ,լարեցինէ նրա յետեւից: Սակայն ,չաղէ ոստիկանները ի վիճակի չէին հասնել պատանուն: Այս ամէնին իրենց պատուհաններից եւ պատշգամբներից հետեւում էին Ենոքի փողոցի բնակիչները: Ժամը 15-ի սահմաններում ցուցարաների երթը եզրափակուեց ՀԱԿ Իջեւանի գրասենեակի մօտ;
Ոսկան Սարգսեան