Վրաստանն ազատւում է «կարմիր» անցեալի կապանքներից


Վրաստանն ազատւում է «կարմիր» անցեալի կապանքներից

  • 03-12-2010 18:09:45   |   |  Յօդուածներ
Վրաստանում քննարկւում է Խորհրդային անցեալի վկայութիւնները վերացնելու գաղափարը. ոմանք այն համարում էն առողջ առաջընթացի ապացոյց, ոմանք` յիշողութեան կորստի: Կարմիր աստղերը, մուրճ ու մանգաղը` Խորհրդային միութեան խորհրդանիշները, որոնք դեռեւս զարդարում էն մի շարք շինութիւններ Վրաստանում, կարող էն այսուհետ ապօրինի ճանաչուել, եթէ խորհրդարանն ընդունի ներկայում դրանց վերաբերեալ քննարկուող օրինագիծը: Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամաւոր Գիայ Թորթլաձէի կողմից ներկայացուած օրէնսդրական նախագիծը, որն արդէն իսկ նախնական փուլում ստացել է օրէնսդիր մարմնի անդամների հաւանութիւնը, պահանջում է արգելել յուշարձանների եւ շէնքերի վրայ դրոշմուած Խորհրդային բոլոր խորհրդանիշները: Այսպիսով, Կոմունիստական ժամանակաշրջանի բոլոր տեսանելի հետքերը ջնջելուն ուղղուած արշաւն այսուհետ կ'ամրագրուի օրէնքով: ,ապախորհրդայնացմանէ գործընթացը, որը սկսուեց նախագահ Միխայիլ Սահակաշուիլու` 2003 թուականին Վարդերի յեղափոխութեան արդիւնքում իշխանութեան գալուց յետոյ, նոր թափ առաւ Ռուսաստանի հետ 2008 թուականի կարճատեւ պատերազմից յետոյ: Այս տարուայ յունիսին Գորիում` Իոսիֆ Ստալինի հայրենի քաղաքում, ապամոնտաժուեց նրա հսկայական արձանը, իսկ անցեալ տարուայ դեկտեմբերին Սահակաշուիլու հրամանով` ապամոնտաժուեց Քութայիսիում եղած Երկրորդ համաշխարհային պատերազմի յուշարձանը: «Եթէ մէկ այլ երկրում Խորհրդային դրոշմներ տեսնէի, կը մտածէի, որ այդ պետութեան կառավարութիւնը Խորհրդային ռեժիմի դէմ ոչինչ չունի: Մեր երկիրը քայլ առ քայլ շարժւում է եւրոպական ինտէգրման ճանապարհով, եւ մենք պէտք է սովորենք կիրառել նրանց փորձն այս ոլորտում: Օրինակ, բոլոր երեք Բալթեան երկներն արդէն իսկ նման օրէնք էն ընդունել»,- ասում է «Ժողովրդավարական Վրաստան» կուսակցութիւնը ներկայացնող Թորթլաձէն` պարզաբանելով օրինագծի անհրաժեշտութիւնը: Չնայած Թորթլաձէն ընդդիմութեան կողմնակից է, նրա ներկայացրած օրինագիծը, որը հաստատուել է հոկտեմբերի 28-ին` առաջին ընթերցմամբ, համընկնում է կառավարութեան եւ նախագահի դիրքորոշման հետ: Վրաստանի ներքին գործերի նախարարութիւնն արդէն իսկ բացել է իր Խորհրդային ժամանակաշրջանի արխիւները` «Կարմիր պատմութիւն» խորագրով ցուցահանդէս կազմակերպելով, որտեղ համակարգուած կերպով ներկայացուել էին Ստալինի, նրա հայրենակից եւ անվտանգութեան ծառայութեան պետ, սարսափ ներշնչող Լաւրենտի Բերիայի եւ այլ խորհրդային առաջնորդների կողմից ստորագրուած փաստաթղթերը, լուսանկարները եւ նօթերը: Օրինագիծը լայն աջակցութիւն է ստացել Վրաստանի քաղաքական շրջանակներում: «Կարծում եմ` կոմունիզմը նոյնպիսի յանցագործութիւն է մարդկութեան դէմ, ինչպէս ֆաշիզմը: Ոչ երիտասարդ սերունդը, ոչ պատերազմ տեսած ծերերը, ոչ էլ ողջ Վրաստանը չպէտք է տեսնի իրենց տառապանքի խորհրդանիշները»: Լենինի եւ Ստալինի յուշարձանները սկսեցին վերացնել 1991-ին` Վրաստանի անկախանալուց յետոյ, եւ ներկայում միայն մի քանի շինութիւններն էն դեռ կրում կոմունիստական խորհրդանիշները, օրինակ` Թբիլիսիի Ռուսթաւելի պողոտայի վրայ տեղակայուած Գիտութիւնների ակադեմիայի շէնքի ճակատը խորհրդային աստղն է զարդարում: Թորթլաձէի առաջարկած օրինագծի հակառակորդների գլխաւոր փաստարկը հիմնուած է այն մտահոգութեան վրայ, որ շինութիւնները կարող քանդման ենթակայ ճանաչուել նաեւ այն դէպքում, եթէ սովետական խորհրդանիշները դրոշմուած էն կառոյցի պատերին կամ թելադրում էն դրա արտաքին տեսքը, ինչպէս Պոլիտեխնիկական համալսարանի դէպքում, որի շէնքը վերեւից դիտելիս մուրճ եւ մանգաղ է յիշեցնում: Մատնանշելով այս մտահոգութիւնները, մշակութաբան Ցիրայ Ելիսաշուիլին, ով ներկայում դասախօսում է Վրաստանի Հասարակայնութեան հետ կապերի ինստիտուտում, նշում է, որ խորհրդային դրոշմներից ազատուելու ,գործընթացը կարող է շատ բարդ լինել տեխնիկական առումով, քանի որ դրանք ճարտարապետական յուշարձաններ էն, որոնք արտայայտում էն իրենց ժամանակաշրջանի ոգինէ: «Խորհրդային անցեալի ուսումնասիրութեան լաբորատորիայ» Հկ-ի ներկայացուցիչ Դաւիթ Գոգիշուիլին նշում է, որ վրացիների համար աւելի կարեւոր է փորձել ընկալել խորհրդային անցեալը` այն պարզապէս անտեսելու փոխարէն: «Ընկալումը հոգեբանական գործընթաց է, հետեւաբար` առաջնայնութիւնը պէտք է տրուի կրթութեանը` ,ապախորհրդայնացմանէ ամենաարդիւնաւէտ մեթոդներից մէկինէ, - ասաց նա` յաւելելով, որ ,տեղեկացուած անձնաւորութիւնը «վտանգաւոր» մտքէր չի ունենայ` Ստալինի յուշարձանը կամ Խորհրդային աստղ տեսնելիս»: Գրականութեան թանգարանի տնօրէն Լաշայ Բաքրաձէի կարծիքով, ժամանակակից եւրոպական պետութիւն կառուցելու համար` պարտադիր չէ վերացնել պահպանուած հազուագիւտ կոմունիստական խորհրդանիշները: «Անհրաժեշտ է գրքեր տպագրել, ֆիլմեր նկարահանել: Սա շատ աւելի կարեւոր է, քան շէնքերի պատերից աստղերը հանելը: Մենք համարեա ոչինչ չենք անում խորհրդային պատմութիւնն ուսումնասիրելու համար` փորձելով այն մոռանալ արգելելու միջոցով: Կարծում եմ` սա խիստ պրիմիտիւ տարբերակ է: Երիտասարդ սերունդը կը հարցնի մեզ, թէ ինչ ենք արել նրանց պատմութեան 70 տարիների հետ: Այնպիսի տպաւորութիւն է, թէ այդ տարիները չէն էլ եղել»: Թամար Բաբուաձէ, «Liberali» ամսագրի խմբագիր Կովկասեան լրատու , 26-ը նոյեմբերի, 2010թ.
  -   Յօդուածներ