Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը իր հաւատարմագրերի պատճէնը յանձնեց Հայաստանի ԱԳ նախարարին<br />


Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը իր հաւատարմագրերի պատճէնը յանձնեց Հայաստանի ԱԳ նախարարին

  • 03-12-2010 15:44:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Գյունթեր Բեխլերը (նստավայրը` Թբիլիսի) դեկտեմբերի 3-ին իր հաւատարմագրերի պատճենն է յանձնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդեանին: Շնորհաւորելով դեսպան Բեխլերին Հայաստանում նշանակուելու կապակցութեամբ, Է.Նալբանդեանը վստահութիւն է յայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունէութեամբ կնպաստի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բարեկամական յարաբերութիւնների յետագայ զարգացմանը: Շնորհակալութիւն յայտնելով ջերմ խօսքերի համար, Գ.Բեխլերը հաւաստիացրել է, որ կանի հնարաւորը հայ-շուեցարական յարաբերութիւնների առաւել սերտացման համար: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձեք են Հայաստանի եւ Շվեյցարիայի համագործակցութեանը միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում: Նրանք նաեւ մտքեր են փոխանակել մի շարք միջազգային տարածաշրջանային հարցերի շուրջ:
  -   Քաղաքական