Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տնտեսական գործակցութեան խորացման հարցերը<br />


Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տնտեսական գործակցութեան խորացման հարցերը

  • 03-12-2010 15:36:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով դեկտեմբերի 3-ին Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Անրի Ռենոյին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը նրան յաջողութիւն է մաղթել պաշտօնավարման ընթացքում: Բարձր գնահատելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւաւորուած բարեկամական յարաբերութիւնների մակարդակը, Տ.Սարգսեանը համոզմունք է յայտնել, որ դիվանագէտն իր գործունէութեամբ կնպաստի երկու երկրների միջեւ արդիւնաւէտ համագործակցութեան խորացմանը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման ուղղութիւնները: Մասնաւորապէս, հեռանկարային է համարուել ֆրանսիական ընկերութիւնների ներգրաւմամբ փոխգործակցութեան ակտիւացումը փոստային ծառայութիւնների մատուցման, ապահովագրութեան, էներգետիկայի, տեղեկատուական տեխնոլոգիաների, գիւղատնտեսութեան, գինեգործութեան, դեղագործութեան եւ օծանելիքի արտադրութեան ոլորտներում: Նշելով, որ Ֆրանսիան եւրոպական առաջին ներդրողն է Հայաստանում, ինչը վկայում է տնտեսական փոխգործակցութեան բոլոր ոլորտներում արձանագրուած լուրջ առաջընթացի մասին, Ա.Ռենոն հաւաստիացրել է, որ իր պաշտօնավարման ընթացքում ջանքեր կգործադրի ձեւաւորուած բարեկամական կապերի խորացման եւ ամրապնդման ուղղութեամբ:
  -   Տնտեսութիւն