Ըստ Յովսէփ Խուրշուդեանի, Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովում չկայ առաջընթաց<br />


Ըստ Յովսէփ Խուրշուդեանի, Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովում չկայ առաջընթաց

  • 02-12-2010 20:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովում չկայ առաջընթաց, բայց չկայ նաեւ ետընթաց: «Հայելի» ակումբում լրագրողների հետ դեկտեմբերի 2-ի հանդիպմանը այս մասին յայտարարեց «Ժառանգութիւն» կուսակցութեան ներկայացուցիչ Յովսէփ Խուրշուդեանը: Նա ընդգծեց, որ Աստանայում ընդունուած հնգակողմ փաստաթուղթը` ԼՂ հակամարտութեան կարգաւորմամբ զբաղուող Մինսկի խմբի եռանախագահողներ, Հայաստան, Ադրբեջան, ամրագրուեց Մինսկի խմբի ձեւաչափի գերակայութիւնը: Փաստաթղթով նաեւ անուղղակի ձեւով ամրագրուեցին մադրիդյան սկզբունքները, որոնք թէեւ չեն նշում ԼՂՀ յստակ եւ վերջնական կարգավիճակի ժամկէտները, սակայն նշում են ազատագրուած տարածքներից հայկական զօրքերի յետ քաշման մասին: Ըստ Հ.Խուրշուդեանի, առանց ԼՂ ներկայացուցիչների մասնակցութեան ու ստորագրութեան արդէն ընդունվում է 3-րդ փաստաթուղթը` Մայնդորֆի հռչակագրից եւ Աստրախանի փաստաթղթից յետոյ: «Ժառանգութեան» ներկայացուցիչը բացասական է գնահատում նաեւ այն, որ գագաթաժողովը չանդրադարձավ Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտումներին, մասնաւորապէս, հակամարտութեան խաղաղ կարգաւորման սկզբունքի, ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման հարցերին: Գագաթաժողովը որեւէ կերպ չանդրադարձավ նաեւ Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական սպառազինութիւնների շրջանակային համաձայնագրի խախտումներին, ռազմական բիւջէի աւելացմանը: «Նման պայմաններում արձագանքը պէտք է լինի հայկական կողմից եւ ԼՂՀ անկախութեան ճանաչման ձեւով, որը եւ երաշխիքներից մէկն է հանդիսանալու ԼՂՀ անվտանգութեան, բանակցային գործընթացում որպէս լիարժէք կողմ հանդէս գալուն նոր ձեւաչափերով, որովհետեւ գործող ձեւաչափերը այդ հնարաւորութիւնը սպառել են»,- ասաց Հ.Խուրշուդեանը: Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցութեան անդամ Արտակ Դաւթեանն իր հերթին ասաց. «Այն սպասելիքներն ու ակնկալիքները, որոնք մենք ունէինք ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովից, մեծամասամբ իրականութիւն են դարձել»: Ըստ նրա, չի կայացել միայն նախատեսուած Սարգսեան-Ալիեւ հանդիպումը, ինչը նույնպես զարմանալի չէ. առաջին դէպքը չէ, երբ բարդ եւ ոչ ի նպաստ Ադրբեջանի իրավիճակներում Ադրբեջանի նախագահը ուղղակի փախուստի է դիմում, դրսեւորում երկրի ղեկավարին ոչ յարիր տղայական պահվածք: «Այս ընթացքում այնքան հետեւողականօրէն էր ստում մեր հարեւան երկրի նախագահը, որ բաւականին յստակօրէն ուրուագծել էր ղարաբաղեան կարգաւորման խաղաղ բանակցութիւնների ճշմարտութեան սահմանը, ինչը եւ արձանագրեցին եռանախագահող երկրների եւ միջազգային կառոյցների ղեկավարները իրենց ելոյթներում, վերջապէս ինչը նաեւ արձանագրուեց հնգյակի յայտարարութեյան մէջ, շատ կարեւոր շեշտադրումով ու նորամուծությամբ, դա ՄԱԿ-ի խարտիային յղում կատարելն է»,- ասաց պատգամաւորը, կարեւորելով այն, որ յայտարարուեց, թէ Մինսկի խմբի ձեւաչափն այլընտրանք չունի: Հակադարձելով ԼՂՀ անկախութեան ճանաչման մասին Հ.Խուրշուդեանի յայտարարութեանը, Ա.Դաւթեանն ընդգծեց. «ԵԱՀԿ գագածաժողովն այն տեղը չէ, որ մենք ճանաչենք: Միեւնոյն է, գալու է այդ օրը, եւ ԱԺ բոլոր 131 պատգամաւորները ընդունելու են այդ փաստաթուղթը»:
  -   Քաղաքական