ԵՀՄՖ. Թուրքիան ընդունելու է Հայոց ցեղասպանութեան փաստը` դրանով իսկ մաքրուելով պատմութեան ահաւոր կեղտաբծից


ԵՀՄՖ. Թուրքիան ընդունելու է Հայոց ցեղասպանութեան փաստը` դրանով իսկ մաքրուելով պատմութեան ահաւոր կեղտաբծից

  • 02-12-2010 15:34:09   |   |  Մամլո հաղորդագրություն
«Ռեգնում»-ի հաղորդակցութեան մէջ ներկայացւում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմէդ Դաւութօղլու յայտարարութիւնը Ամն-ի Պետ. Քարտուղար Հիլարի Քլինտոնի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ, որտեղ ասւում է հետեւեալը. «Թուրքիայում չէն ստեղծուել հայկական գետօներ, ինչպէս մի շարք եւրոպական երկրներում…: 1915 թ-ին զոհուել էն ոչ միայն հայեր նաեւ թուրքեր: Կատարուած միջադէպերին վերաբերուել որպէս հայ ժողովրդի խնդիր սխալ է»: Պարոն նախարար, այս երկու մտքերն էլ չէն համապատասխանում իրականութեանն այն աստիճան, որ մեզ զարմացնում է, թէ ինչպէս կարող է բարձր կարգի դիւանագէտը թոյլ տալ իրէն այսպիսի դեմագոգիկ յայտարարութիւն անել: Նախ հայկական գետօներ ասելով ի'նչ ի նկատի ունէք Դուք: Դուք գիտե'ք որեւէ եւրոպական մի երկիր, որտեղ հայկական գետոյ է գոյութիւն ունեցել Եւրոպայի ողջ պատմութեան ընթացքում: Այնուհետեւ, երկրորդ համաշխարհայինի ժամանակ նոյնպէս բացի հրէաներից նաեւ գերմանացիներ էն սպանուել, ընդ որում գերմանացիների կորուստը թուով շատ աւելի շատ է եղել, քան հրէաներինը: Առնուազն անհեթեթ կը լինի այդ առումով կասկածի տակ դնել հրէաների Հոլոքոստի փաստը: Պարոն նախարար, Դուք անընդհատ խօսում էք պատմական յանձնաժողովի ստեղծման անհրաժեշտութեան մասին, այսինքն փորձում էք կասկածի տա'կ դնել Հայոց ցեղասպանութեան փաստը: Մենք հաւատացած ենք, որ Դուք ինքներտ չէք կասկածում կատարուած ցեղասպանութեան շուրջ եւ քաջ գիտէք, որ ի վիճակի չէք նաեւ կասկած առաջացնելու ցեղասպանութիւնը հաստատած երկրների պառլամենտների անդամների մօտ: Բերեմ կոնկրէտ օրինակ. չնայած թուրքական քաղաքական գործիչների բազմաթիւ փորձերին եւ պայքարին, Հայոց ցեղասպանութեանը կողմ քուէարկած սլովակ պատգամաւորների դէմ եւրոպական տարբեր ատեաններում, չի յաջողուել այդ պատգամաւորներից գոնէ մէկի մօտ առաջացնել կասկած Հայոց ցեղասպանութեան փաստի նկատմամբ: Աւելին, վերադառնալով Սլովակիայ այդ պատգամաւորները ծաղրով էն յիշում Ձեր հայրենակիցների անիմաստ եւ անյոյս փորձերը` Հայոց ցեղասպանութիւնը կասկածի տակ դնելու հարցում: Մեծարգոյ նախարար, հաւատացէք որքան այսօրուայ թուրքական իշխանութիւնները ծաւալում էն ցեղասպանութիւնը հերքելու աշխատանքներն, այնքան աւելի անհեթեթ վիճակում էն յայտնւում: Այդ վիճակը աւելի ծիծաղաշարժ է դառնում, երբ իրականացուած ցեղասպանութիւնը թաքցնելու նպատակով, մարտնչում էք նաեւ Եւրոպայի տարբեր երկրներում տեղադրուած` ցեղասպանութեանը նուիրուած, կոթողների` խաչքարների դէմ: Հինգ տարի է թուրք դեսպաններն ապարդիւն կռիւ էն տալիս,կոնկրէտ, Բրատիսլաւայի կենտրոնում տեղադրուած խաչքարի ապամոնտաժման համար: Պարոն նախարար, այս հրաշք կոթողը կարող էք փչացնել, վնասել, կոտրել, բայց ապամոնտաժել չի յաջողուի, քանի որ թուրքական Ագն-ի այդ փորձերը սլովակ պաշտօնեաների մօտ տարակուսանք էն առաջացնում: Ոչ ոք չի կասկածում, որ միջազգային ճնշման, ինչպէս նաեւ Ձեր ժողովրդի պրոգրեսիւ զանգուածների պահանջով, օրերից մի օր Թուրքիան ընդունելու է Հայոց ցեղասպանութեան փաստը` դրանով իսկ մաքրուելով պատմութեան ահաւոր կեղտաբծից: Սակայն քանի Թուրքիան դա չի կատարել, նա շարունակում է յանցակից մնալ Օսմանեան Կայսրութեան կողմից իրականացրած ցեղասպանութեանը` հանդիսանալով նրա իրաւայաջորդը: Յարգելի նախարար, քանի ձեր երկիրը ներողութիւն չի հայցել կատարուածի համար, իրաւունք չունէք մասնակցելու Հարաւային Կովկասի տարածաշրջանում ընթացող գործընթացներին որպէս անկողմնակալ երկիր: Իմացէք, որ ողջ համաշխարհային հայութիւնը ձեզ վստահելու հիմքեր չունենալու պատճառով միշտ դիմագրաւելու է տարածաշրջանում Թուրքիայի քաղաքական ակտիւութեան զարգացմանն ու ծաւալմանը: Ձեր երկրի շահերից է բխում մէկ օր առաջ մաքրուելու պատմական ահաւոր կեղտաբծից: Եհմֆ-ի մամլոյ քարտուղարութիւն 02.12.2010թ.
  -   Մամլո հաղորդագրություն