Սերժ Սարգսեանը Աստանայում հանդիպումներ է ունեցել Հունգարիայի նախագահի հետ<br />


Սերժ Սարգսեանը Աստանայում հանդիպումներ է ունեցել Հունգարիայի նախագահի հետ

  • 02-12-2010 14:22:00   |   |  Քաղաքական
ԱՍՏԱՆԱ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Աստանայում անցկացուող ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին շարունակել է երկկողմ հանդիպումներ ունենալ գագաթնաժողովին մասնակցող երկրների եւ պատուիրակութիւնների ղեկավարների, միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ: Հունգարիայի նախագահ Պալ Շմիթի հետ հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող ջերմ եւ բարեկամական յարաբերութիւնները, որոնք աւելի են ամրապնդուել Հունգարիայի խորհրդարանում հայ-հունգարական բարեկամութեան խմբի ստեղծմամբ: Ս.Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել Հունգարիայի իշխանութիւններին եւ ժողովրդին` հայկական համայնքի նկատմամբ ջերմ եւ բարյացկամ վերաբերմունքի, համայնքի կենսագործունէութեան համար բարենպաստ պայմանների ստեղծման համար: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Ս.Սարգսեանը եւ Պ.Շմիթն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում համագործակցութեանն ու Հայաստան-Եվրամիություն յարաբերութիւններին` նկատի առնելով, որ յաջորդ տարի Հունգարիան ստանձնելու է ԵՄ նախագահութիւնը: Պ.Շմիթն ընդգծել է ԵՄ «Արեւելյան գործընկերութիւն» ծրագրի շրջանակներում ակտիւ համագործակցութեան անհրաժեշտութիւնը: Ս.Սարգսեյանի եւ ԵԱՀԿ-ի մամուլի ազատութեան հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանումեն ԵԱՀԿ կառոյցների գործունէութեանը: Ժողովրդավարութեան յետագայ ամրապնդման, բարեփոխումների իրականացմանն աջակցութեան ու մարդու հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան տեսանկիւնից կարեւորվել է այդ կառոյցների գործունէութիւնը: Դ.Միյատովիչը նշել է, որ ՀՀ կառավարութեան եւ հասարակական կազմակերպութիւնների հետ սերտօրէն համագործակցում են նաեւ ԶԼՄ օրէնսդրութեան բարեփոխման ուղղութեամբ: Նա մամուլի ազատութիւնը խթանող կարեւոր հանգամանք է համարել Հայաստանում վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման ուղղութեամբ իրականացyող քայլերը, որոնք, Դ.Միյատովիչի հավաստմամբ, կազմակերպութեան անդամ այլ երկրների համար եւս լաւ օրինակ կարող են դառնալ:
  -   Քաղաքական