ԿԲ նախագահ Արթուր Ջաւադեանը մասնակցելու է Սեւծովեան առեւտրի եւ զարգացման բանկի կառավարիչների նիստին


ԿԲ նախագահ Արթուր Ջաւադեանը մասնակցելու է Սեւծովեան առեւտրի եւ զարգացման բանկի կառավարիչների նիստին

  • 02-12-2010 12:30:44   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանը դեկտեմբերի 4-ից 6-ը Սալոնիկում (Յունաստան) մասնակցելու է Սեւծովեան առեւտրի եւ զարգացման բանկի կառավարիչների նիստին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ԿԲ հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, նիստին քննարկուելու էն բանկի 2011-2014 թթ. միջինժամկէտ ռազմավարութեան եւ բիզնէս պլանի, բանկի կառավարիչների խորհրդի ընթացակարգերի փոփոխութեան, բանկի վարքի կոդեքսի վերանայման, ինչպէս նաեւ այլ հարցեր: ՏԵՂԵԿԱՆՔ Սեւծովեան առեւտրի եւ զարգացման բանկը (Black Sea Trade and Development Bank) հիմնադրուել է Սեւծովեան տնտեսական համագործակցութեան (Black Sea Economic Cooperation) 11 հիմնադիր երկրների կողմից (Ալբանիայ, Ադրբեջան, Բուլղարիայ, Թուրքիայ, Հայաստան, Յունաստան, Մոլդովայ, ՌԴ, Ռումինիայ, Վրաստան, Ուկրաինայ) 1997 թ. կնքուած պայմանագրի հիման վրայ եւ իր գործունէութիւնը սկսել 1999 թ.-ից` որպէս այդ համագործակցութեան ֆինանսական յենասիւն: Հայաստանի Հանրապետութեան մասնաբաժինը Բանկի կապիտալում կազմում է 1%: Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը եւ նրանց միջեւ տարածաշրջանային համագործակցութիւնը` գլխաւորապէս մասնաւոր եւ պետական հատուածի ֆինանսաւորման միջոցով: Սկսած 1999 թ.-ից Բանկը ֆինանսաւորել է 169 նախագծէր` 2.1 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: 2009 թ. տարեվերջի դրութեամբ Բանկի վարկային պորտֆելը կազմել է 891 մլն ԱՄՆ դոլար: Բանկը ՀՀ-ում գործող կազմակերպութիւնների վարկաւորումը սկսել է 2004 թ.-ից: 2004-2010 թթ. ընթացքում Հհ-ում գործող արտադրական 8, ֆինանսական 3 եւ առեւտրային 1 կազմակերպութիւններին տրամադրուել էն վարկեր (վարկային գծեր, առեւտրային վարկեր)` 73 մլն ԱՄՆ դոլարի չափով: Բանկերին տրամադրուած վարկերն ուղղուել էն ՓՄՁ վարկաւորմանը եւ առեւտրի ֆինանսաւորմանը, իսկ արտադրական եւ առեւտրային կազմակերպութիւններին տրամադրուած վարկերը` բիզնեսի ընդլայնմանը եւ վերակառուցմանը: Բանկի կողմից ՀՀ կազմակերպութիւններին տրամադրուած վարկերի մնացորդը 31.12.09 դրութեամբ կազմել է 54.2 մլն ԱՄՆ դոլար, որը կազմում է Բանկի վարկային պորտֆելի 6%-ը:
  -   Տնտեսութիւն