Ամերիաբանկը երկարաձգում է յայտարարուած մրցոյթի ժամկէտը


Ամերիաբանկը երկարաձգում է յայտարարուած մրցոյթի ժամկէտը

  • 01-12-2010 14:48:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ամերիաբանկը 100 տարուայ պատմութեան կապակցութեամբ սոյն թուականի նոյեմբերի 8-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը յայտարարել էր մրցոյթ` “հհ բանկային համակարգը 100 տարի անց” թեմայով: Ամերիաբանկը ընդառաջ գնալով ուսանողների բազմաթիւ խնդրանքներին` կապուած այն համգամանքի հետ, որ նոյեմբեր ամիսը ուսանողների համար ծանրաբեռնուած էր միջանկեալ քննութիւններով եւ անհատական ու կուրսային աշխատանքներով, երկարաձգում է յայտարարուած մրցոյթի ժամկէտը մինչեւ սոյն թուականի դեկտեմբերի 10-ը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մրցոյթի արդիւնքները կհրապարակուէն սոյն թուականի դեկտեմբերի 21-ին: Նշենք, որ մրցոյթին մասնակցում էն բոլոր այն Բուհ-երի ուսանողները, որոնք համագործակցութեան պայմանագիր ունէն Ամերիաբանկի հետ /Երեւանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկեան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Հայ-ռուսական /սլաւոնական/ պետական համալսարան/: Մրցոյթի պայմանների վերաբերեալ մանրամասն տեղեկատուութիւնը զետեղուած է Ամերիաբանկի ինտերնետային կայքում www.ameriabank.am: Ամերիաբանկ ՓԲԸ
  -   Մամլո հաղորդագրություն