Նիկոլ Փաշինեանին աջակցում էն նաեւ Լատինական Ամերիկայում


Նիկոլ Փաշինեանին աջակցում էն նաեւ Լատինական Ամերիկայում

  • 30-11-2010 16:52:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Շահերի պաշտպանութեամբ զբաղուող բրազիլական «Ագերէ» (գործողութիւն) կազմակերպութիւնը նոյեմբերի 26-ին միացել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, քաղբանտարկեալ Նիկոլ Փաշինեանի ազատութեան համար պահանջին: Կազմակերպութիւնն իր վեբկայքում տեղադրել է Փաշինեանի մասին պատմող մանրամասն տեղեկութիւններ, ներառեալ` նրա նկատմամբ վերջերս տեղի ունեցած ահաբեկման եւ բռնութեան դէպքերի նկարագրութիւնը: «Ագերէ»-ն շահերի պաշտպանութեամբ եւ մարդու իրաւունքների քարոզչութեամբ զբաղուող խոշոր կազմակերպութիւն է, որի կենտրոնական գրասենեակը գտնւում է Բրազիլիայի մայրաքաղաքում: Նիկոլ Փաշինեանի վերաբերեալ հաղորդագրութիւն է տարածուել նաեւ քաղաքացիական եւ մարդու իրաւունքների խնդիրներով զբաղուող միջազգային յայտնի ցանցի` «Sivicus»-ի միջոցով, որի անդամ էն հարիւրաւոր կազմակերպութիւններ ամբողջ աշխարհից:
  -   Մամլո հաղորդագրություն