Թուրքիայ - Չինաստան առնչութիւններ<br />


Թուրքիայ - Չինաստան առնչութիւններ

  • 30-11-2010 14:57:53   | Հայաստան  |  Յօդուածներ
Նոյեմբերի 8-14-ը Թուրքիայում ընթացան թուրք-չինական ցամաքային ուժերի համատեղ զօրավարժութիւններ: Թէեւ զօրավարժութիւնների մասշտաբն այնքան էլ մեծ չէր (այն ընթացաւ յատուկ նշանակութեան ջոկատների մակարդակով, լեռնային տեղանքում եւ ունէր հակաահաբեկչական գործողութիւններ մշակելու նպատակ), սակայն Պեկինի ու Անկարայի միջեւ նման աննախադէպ ռազմական փոխգործակցութեան մեկնարկն անմիջապէս գրաւեց դիտորդների ուշադրութիւնը: Աւելի վաղ` սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 6-ը, Թուրքիայում չինական օդուժի հց-27 եւ Ծռչ-29 մէկ տասնեակը չգերազանցող ռազմական ինքնաթիռները, թուրքական օդուժի հետ միասին, պատմութեան մէջ առաջին անգամ անցկացրին համատեղ զօրավարժութիւններ: Դրանք, ի դէպ, ընթացան Միացեալ Նահանգների ու Նատօ-ի օդուժի համար անչափ կարեւորուող Կ'ոնիայի աւիաբազայում եւ արժանացան պաշտօնական Վաշինգտօնի քննադատութեանը: Ոյղուրական հարցի պատճառով 2009թ. երեւան եկած թուրք-չինական լարուածութեան ֆօնին` այդ զօրավարժութիւններն, անշուշտ, վկայում են, որ հակասութիւնները Պեկինի ու Անկարայի միջեւ ոչ միայն յաղթահարուել են, այլեւ Թուրքիան ու Չինաստանը փորձում են նոր մակարդակի բարձրացնել իրենց յարաբերութիւնները: Սակայն հարցն այդքանով չի փակւում: Պեկինն ու Անկարան ունեն շատ կարեւոր մի նմանութիւն. երկուսն էլ, դուրս գալով տեւական ժամանակ ձգուած աշխարհաքաղաքական թմբիրից, ներկայում ձեռնամուխ են եղել արտաքին ակտիւ քաղաքականութեան իրականացմանը` նպատակ ունենալով աշխարհում (Չինաստանի պարագայում) եւ յարակից տարածաշրջաններում (Թուրքիայի պարագայում) ընդլայնել սեփական ազդեցութիւնը: Եթէ նման ծրագրեր ու կարողութիւններ ունեցող երկրները սկսում են յարաբերութիւններ զարգացնել ռազմավարական նշանակութիւն ունեցող ռազմաքաղաքական ոլորտում, ապա աւելի հաւանական է, որ նրանց նպատակները չսահմանափակուեն միայն երկկողմ ձեւաչափով: Իրավիճակային դիտարկում Պաշտօնական յարաբերութիւնները Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան (ՉԺՀ) եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ սկսուեցին 1971թ. օգոստոսի 5-ից, երբ Անկարան պաշտօնապէս ճանաչեց Չժհ-ն: Մինչ օրս Թուրքիան հաւատարիմ է մնում, այսպէս կոչուած, ,մէկ Չինաստանիէ քաղաքականութեանը, ըստ որի` Անկարան Չժհ-ն ճանաչում է որպէս Չինաստանի միակ օրինական ներկայացուցիչ1: Թուրք-չինական յարաբերութիւնները կտրուկ սրուեցին անցած տարի ամռանը, երբ 2009թ. յուլիսի 5-ին Չինաստանի արեւելքում ընկած Սինցզեան-ոյղուրական Ինքնավար Շրջանի վարչական կենտրոն Ուրումչիում տեղի ունեցան ոյղուրների բողոքի զանգուածային ակցիաներ, որոնք վերաճեցին բախումների: Արդիւնքում, ըստ պաշտօնական տուեալների, սպանուեց 184 հոգի, վիրաւորուեց մօտ հազարը: Ուրումչիում տեղի ունեցած դէպքերին բաւական կտրուկ արձագանքեցին Թուրքիայում: Այդ երկրի առեւտրի ու արդիւնաբերութեան նախարար Նիհաթ Էրգունը կոչ արեց թուրք սպառողներին բօյկօտել չինական ապրանքները: Վարչապետ Էրդողանն աւելի հեռուն գնաց. նախ սպառնաց ոյղուրական հարցը դարձնել Մակ-ի Անվտանգութեան խորհրդի քննարկման առարկայ, ապա խոստացաւ մուտքի վիզա տրամադրել ոյղուրների անկախութեան համար պայքարող Ոյղուրների համաշխարհային կոնգրէսի առաջնորդ Ռեբիյայ Կադիրին2, եթէ նա ցանկանայ այցելել Թուրքիայ, եւ վերջապէս` 2009թ. յուլիսի 10-ի հեռուստաելոյթի ժամանակ Ուրումչիում տեղի ունեցածը կոչեց ,ցեղասպանութիւնէ: Ի պատասխան` Չինաստանի փոխարտգործնախարար Ժայ Ջունը Էրդողանի յայտարարութիւնը բնորոշեց որպէս ,անպատասխանատուէ: Այդպիսի վիճակում, սակայն, թուրք-չինական յարաբերութիւնները երկար չմնացին: Պատճառներից մէկը համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր: Վերջինիս հետեւանքով թուրքական արտահանման համար աւանդական հանդիսացող շատ կարեւոր շուկաներ` եւրոպական, ռուսական, ամերիկեան, սկսեցին կրճատուել, իսկ չինականն այն սակաւաթիւ տնտեսութիւններից էր, որ անգամ ճգնաժամի ամիսներին աճում էր եւ այժմ էլ շարունակում է աճել: Դա իր ազդեցութիւնն ունեցաւ Անկարայում: Այսօր Թուրքիայի համար Չինաստանը խոշոր առեւտրային գործընկեր է: Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի հրապարակած վերջին` 2010թ. առաջին ինն ամիսներն ընդգրկող, տուեալների համաձայն, ներկայում Պեկինը Անկարայի երրորդ խոշոր առեւտրային գործընկերն է (Գերմանիայից եւ Ռուսաստանից յետոյ) եւ երկրորդը` միայն ներմուծման գծով: Թուրք-չինական նոր յարաբերութիւնների մասին հնարաւոր եղաւ խօսել Չինաստանի վարչապետ Վեն Ժիաբաոյի Թուրքիայ կատարած այցելութեան արդիւնքում: Հոկտեմբերի 8-ին Անկարայում Էրդողան-ժիաբաոյ բանակցութիւններից եւ թուրք-չինական ութ պայմանագրերի ստորագրումից յետոյ, յայտարարուեց, թէ երկու երկրներն անցնում են ,ռազմավարական համագործակցութեան յարաբերութիւններիէ, ինչը նշանակում է ,քաղաքական յարաբերութիւնների խորացում եւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնումէ: Նշուեց, թէ նպատակ կայ երկկողմ առեւտուրը 2015թ. հասցնել մլրդ-ի, իսկ 2020թ.` 0 մլրդ-ի: Հետեւութիւններ Թուրքիայի հետ նոր յարաբերութիւններ զարգացնելով` Չինաստանը փորձում է լուծել մի քանի խնդիր: Նախ նշենք ոյղուրական հարցը: Անվտանգութեան ոլորտում Անկարայի հետ կապերը խորացնելով` Պեկինը նպատակ ունի ի ցոյց դնել, որ Թուրքիան այլեւս չի սատարում ոյղուրական շարժմանը: Այդ հարցը կարեւոր է համարւում Չինաստանում, քանի որ 2008թ. մարտին Տիբեթում տեղի ունեցած յուզումներից յետոյ, Պեկինում չեն ցանկանում նմանատիպ իրավիճակ ունենալ նաեւ հարեւան նահանգում, ինչը Չինաստանի վրայ լրացուցիչ միջազգային ճնշման հնարաւորութիւն է ստեղծում: Անկարայի հետ ,ռազմավարական համագործակցութեան յարաբերութիւններըէ Պեկինի համար, ըստ ամենայնի, ձեռք են բերում կարեւոր աշխարհաքաղաքական նշանակութիւն: Արեւմտեան աղբիւրներն առանձնացնում են այն, որ դէպի Թուրքիայ ուղեւորուելիս` չինական օդուժի ինքնաթիռներն անցան Պակիստանով ու Իրանով` երկու երկրներում էլ կանգնելով ու համալրելով վառելիքի պաշարները, ինչն աննախադէպ ,էքսպեդիցիաէ էր Չինաստանի բանակի համար: Այստեղ կարեւոր է երկու հանգամանք: Առաջին. նման քայլով Պեկինն ի ցոյց է դնում Եւրասիայում ռազմական տեղաշարժէր կատարելու իր հնարաւորութիւնները, ինչը Չինաստանի կողմից հերթական քայլն է` ցամաքային ճանապարհով, ուր ամերիկեան ռազմուժի կարողութիւններն աւելի փոքր են, մուտք ապահովել դէպի չինական տնտեսութեան համար անհրաժեշտ ռեսուրսների աղբիւրներ եւ շուկաներ: Երկրորդ. թէ՛ Պակիստանը եւ թէ՛ յատկապէս Իրանը, ուր չինական ռազմական ինքնաթիռներն առաջին անգամ էին վայրէջք կատարում, աչքի չեն ընկնում Ամն-ի ու նրա դաշնակիցների հետ ջերմ յարաբերութիւններով: Հաշուի առնելով այս, ինչպէս եւ` վերջին շրջանում ամերիկա-թուրքական ռազմաքաղաքական յարաբերութիւններում շարունակուող տարաձայնութիւնները` արեւմտեան դիտորդները նշում են, որ չինական օդուժի նշուած էքսպեդիցիան կարելի է ընկալել որպէս Պեկինի փորձը` հասնել Պակիստանով, Իրանով ու Թուրքիայով ձգուող աշխարհաքաղաքական որոշակի գծի ստեղծմանը` մանաւանդ որ նախորդ տարիներին վերջին երեք երկրների միջեւ յարաբերութիւնները միայն լաւացել են: Միւս կողմից, Չինաստանի այս նախաձեռնութիւնը պէտք է դիտարկել յատկապէս միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից յետոյ աշխարհում իր ազդեցութիւնն ընդլայնելու միտուած Պեկինի արտաքին քաղաքական քայլերի համատեքստում: Պատահական չէ, որ Չինաստանի վարչապետի այցելութիւնը Թուրքիայ եւ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները ժամանակային առումով գրեթէ համընկան Պեկինի արտաքին քաղաքական այլ ուշագրաւ ու որոշ դէպքերում` աննախադէպ նախաձեռնութիւնների հետ: Այսպէս` հոկտեմբերի 2-ին, գտնուելով Աթէնքում, Չինաստանի վարչապետը խոստացաւ Յունաստանին գնել վերջինիս պետական պարտատոմսերը, ինչը շօշափելի աջակցութիւն կը լինի ծանր վիճակում գտնուող յունական տնտեսութեան համար: Նոյեմբերի 6-ին տնտեսական վատ օրեր ապրող Պորտուգալիային նոյնպիսի խոստում տուեց Լիսաբոնում գտնուող Չինաստանի նախագահ Հու Ձինտաոն: Աւելի շուտ` նոյեմբերի 4-ին, Փարիզում Ձինտաոյի եւ Սարկոզիի ներկայութեամբ ստորագրուեցին .8 մլրդ ընդհանուր արժողութեամբ չին-ֆրանսիական առեւտրատնտեսական մի քանի պայմանագրեր: Իսկ նոյեմբերի 9-ին` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի Չինաստան կատարած այցի ընթացքում ստորագրուեց .2 մլրդ-ի հասնող մի գործարք, ըստ որի` բրիտանական Rolls-Royce ընկերութիւնը չինական China Eastern Airlines աւիաընկերութեան Airbus 330 տեսակի 16 ինքնաթիռների համար շարժիչներ է պատրաստելու: Հասկանալի է, թէ տնտեսական լաւ վիճակում չգտնուող եւրոպական տնտեսութիւնների համար Պեկինի ձեռնարկած այդ քայլերը որքան կարեւոր են: Թուրքիայի պարագայում Չինաստանի հետ նման պայմանաւորուածութիւնների կայացումը կարող է ունենալ առնուազն երկու պատճառ: Առաջին. առանձնանում է այն հանգամանքը, որ Պեկինի հետ նման ,ճեղքումէ Անկարան կատարում է նոյեմբերի 19-20-ը Լիսաբոնում նախատեսուած ՆԱՏՕ հերթական գագաթաժողովի նախօրէին: Թուրք-ամերիկեան շարունակուող ռազմաքաղաքական տարաձայնութիւնների ֆօնին` Անկարայի այս նախաձեռնութիւնն ամերիկեան ու եւրոպական փորձագիտական հանրութիւնների կողմից ընկալուեց որպէս Արեւմուտքից հեռանալու հերթական քայլ: Այդ առումով, կարծես թէ որպէս լրացում եղաւ նոյեմբերի 9-ին Եվրայանձնաժողովի հրապարակած Եմ-ին անդամակցութեան ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերեալ հերթական զեկոյցը, ըստ որի` Անկարան դեռ պատրաստ չէ անդամակցել Եմ-ին: Զեկոյցը բացասական բուռն արձագանք գտաւ Անկարայում: Երկրորդ. ուշադրութիւն է գրաւում այն, որ անգամ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցութիւնում (դարձեալ` որպէս Արեւմուտքին այլընտրանք) Անկարան ու Մոսկուան չեն հասել կամ դեռ չեն հասել այն կէտին, ինչը թոյլ կը տայ իրականացնել, օրինակ, նման կարգի զօրավարժութիւններ: Հնարաւոր է, որ այստեղ իրենց դերն ունեն նաեւ երկու երկրների միջեւ առկայ յայտնի հակասութիւնները, որոնք չկան թուրք-չինական յարաբերութիւններում: Նշուածը թոյլ է տալիս ենթադրել, որ թուրք-չինական ,ռազմավարական համագործակցութեանէ բարեյաջող զարգացման դէպքում Պեկինը կարող է, առաջ անցնելով Մոսկուայից, Անկարայի համար դառնալ Ամն-ին ու Նատօ-ին այլընտրանք հանդիսացող ռազմաքաղաքական գործընկեր: Այդ իմաստով ուշագրաւ է իսրայէլական աղբիւրների մատուցած տեղեկութիւնը, ըստ որի` հոկտեմբերի 11-ին Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ կայացած հանդիպման ընթացքում քննարկուել է Չինաստանի հետ ռազմական ու հետախուզական ոլորտներում համագործակցութեան հարցը, որը կը ներառի Թուրքիան, Սիրիան ու Իրանը: Արդէն նոյմբերի 8-ին Դամասկոսում Ասադն ընդունեց Չինաստանի Կենտրոնական ռազմական յանձնաժողովի3 փոխնախագահ Հու Չայհուին, որի ժամանակ քննարկուեցին երկկողմ ռազմական կապերը: 1յայտնի է, որ միջազգային ասպարէզում Չինաստանի Հանրապետութիւնը (ՉՀ) կամ Թայուանը Չինաստանի Ժողովրդական Հանրաետութեան (ՉԺՀ) հետ վիճարկում է աշխարհում Չինաստանն օրինական կերպով ներկայացնելու իրաւունքը: 2ռեբիյայ Կադիրը բնակւում է Ամն-ում: Ինչպէս Դալայ-լամայի, այնպէս էլ տիկին Կ'ադիրի պարագայում Չինաստանի կառավարութիւնը հետեւողական է, որ նրա այցելութիւնները տարբեր երկրներ արգելուեն: 2006թ. եւ 2007թ. Թուրքիան հրաժարուել էր մուտքի վիզա տրամադրել Ոյղուրների համաշխարհայն կոնգրէսի առաջնորդին: 3յանձնաժողովը Չինաստանի Կոմկուսի մասը հանդիսացող մարմին է, որը իրականացնում է զինուած ուժերի վերահսկողութիւնը: Արտաշէս Տէր-հարութիւնեան «Նորավանք»
  -   Յօդուածներ