Դեկտեմբերի 4-ին Մայր Տաճար կբերուէն սուրբ Թադէոս եւ Բարդուղիմէոս առաքեալների մասունքները


Դեկտեմբերի 4-ին Մայր Տաճար կբերուէն սուրբ Թադէոս եւ Բարդուղիմէոս առաքեալների մասունքները

  • 30-11-2010 14:13:42   | Հայաստան  |  Հասարակութիւն
Դեկտեմբերի 4-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբում է հայոց առաջին լուսաւորիչներ սուրբ Թադէոս եւ սուրբ Բարդուղիմէոս առաքեալների յիշատակը: Տօնի առիթով դեկտեմբերի 3-ին, ժամը 1730-ին, հընթացս երեկոյեան ժամերգութեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ հանդիսաւորապէս Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար կբերուէն Մայր Աթոռի Գանձատանը պահուող սբ. Թադէոս եւ սբ. Բարդուղիմէոս առաքեալների մասունքները: Դեկտեմբերի 4-ին, ժամը 1030-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, առաքեալների տօնի առիթով, կը մատուցուի Սուրբ Պատարագ:
  -   Հասարակութիւն