Աւստրալիայում մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին վետերանը


Աւստրալիայում մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին վետերանը

  • 05-05-2011 09:31:24   |   |  Միջազգային
110 տարեկան հասակում մահացել է Առաջին համշխարհային պատերազմի ողջ մնացած վերջին վետերանը, տեղեկացնում է BBC-ն: Կլոդ Ստենլի Շուլը ծնուել է Մեծ Բրիտանիայում: 16 տարեկանում սկսել է ծառայել թագաւորական ռազմածովային նաւատորմում: 1920-ականներին արտագաղթել է Աւստարալիա, որտեղ 40 տարուց աւելի ծառայել է բանակում: Կնոջ հետ ամուսնական կեանքը տեւել է 80 տարի: Ինչպէս նշում է BBC-ն 110-ամեայ Շուլը մահացել է ծերերի համար նախատեսուած հանրակացարանում քնած ժամանակ:
  -   Միջազգային