«Մանկական զարգացման հիմնադրամը» «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ֆինանսաւորմամբ կազմակերպում է միջոցառում՝ նուիրուած հաշմանդամութեան միջազգային օրուան<br />


«Մանկական զարգացման հիմնադրամը» «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ֆինանսաւորմամբ կազմակերպում է միջոցառում՝ նուիրուած հաշմանդամութեան միջազգային օրուան

  • 29-11-2010 11:54:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հաշմանդամների միջազգային օրուայ կապակցութեամբ դեկտեմբերի 3-ին ժամը 11.00-ին «Մանկական զարգացման հիմնադրամը» կազմակերպելու է «Ես էլ եմ այս երկրի քաղաքացի» խորագրով միջոցառում-ակցիայ: Միջոցառման նպատակը հասարակութեանն ու իշխանութեան ներկայացուցիչներին յատուկ կարիք ունեցող երեխաների խնդիրների ու ձեռքբերումների մասին իրազեկելն է, ինչպէս նաեւ այս երեխաների իրաւունքների մասին բարձրաձայնելը: Միջոցառման հիւրերը հնարաւորութիւն կ'ունենան դիտելու «Մանկական զարգացման հիմնադրամում» գործող երեխաների թատրոնի նոր բեմադրութիւնը, ինչպէս նաեւ մասնակից կը լինեն զանազան անակնկալների: Միջոցառումը ֆինանսաւորում է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպութիւնը: Միջոցառմանը հրաւիրուել են ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը, ԱԺ պատգամաւորներ Անահիտ Բախշեանը, Լարիսա Ալաւերդեանը, Արեւիկ Պետրոսեանը, ՀՀ Ասհն-ի կանանց, ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի վարչութեան պետ Լալա Ղազարեանը, քաղաքապետարանի երեխաների իրաւունքների պաշտպանութեան բաժնի պետ Սեդա Բարսեղեանը, Հայաստանում գորոծող դեսպանատների, միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, հայ գործարարներ եւ արուեստագէտներ: «Մանկական զարգացման հիմնադրամը» ստեղծուել է 2002թ-ին` Մալաթիայի մանկական զարգացման կենտրոնի հիման վրայ: Հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների առողջ եւ ներդաշնակ զարգացմանը, ապահովել խոցելի խմբի երեխաների ներառումը հասարակութիւն, ինչպէս նաեւ աջակցել նրանց իրաւունքների պաշտպանութեանը: Վորլդ Վիժն հայաստանեան գրասենեակի ՀԿ եւ հաղորդակցութեան բաժին Ռոմանոս Մելիքեան 1, Երեւան 0065 Հեռ/Ֆաքս: +374 (10) 739118, +374 (10) 739119(128)
  -   Մամլո հաղորդագրություն