Երեւանի Շամպայն գինիների գործարանն աւելացնում է իր արտահանման ծաւալները


Երեւանի Շամպայն գինիների գործարանն աւելացնում է իր արտահանման ծաւալները

  • 27-11-2010 22:59:51   | Հայաստան  |  Տնտեսութիւն
2010թ. նախորդ տարուայ համեմատ 3-ից աւելի անգամ աւելացել է Երեւանի Շամպայն գինիների գործարանի արտադրանքի արտահանման ծաւալը։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում նոյեմբերի 27-ին նշեց գործարանի սեփականատէր Հրայր Յակոբեանը, յայտնելով, որ գործարանի արտադրանքն արտահանւում է Ռուսաստան, Բելառուս, եւրոպական, մերձբալթեան երկրներ, Ամն։ Այն հարցին, թէ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ազդել է գործարանի գործունէութեան վրայ, սեփականատէրը յայտարարեց՝ «ընդհակարռակը ճգնաժամի պատճառով աւելի մեծ ներդրումներ արեցինք, որպէսզի դուրս գանք արտաքին շուկայ»։ Մեծ է հետաքրքրութիւնը ռուսաստանեան շուկայում, այստեղ շատ լաւ վաճառւում են 8 տեսակի մրգային գինիները, շամպայնը։ Շուտով սպառողին կ'առաջարկուի նաեւ նորոյթ՝ նռան շամպայն։ Հրայր Յակոբեանը նշեց նաեւ, որ 3 հայկական եւ արտասահմանեան 20 արտադրողներ յղացել են գաղափար ստեղծել «Ալկոյ մարկետ օտ պրոիզուոդիտելիայ» խանութների ցանց, ըստ այդմ, նախատեսւում է ստեղծել 200 խանութների ցանց Ռուսաստանի ռեգիոններում, նոյնքան էլ՝ Մոսկուայում։
  -   Տնտեսութիւն