Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ


Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ

  • 27-11-2010 21:30:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ 20-ամեակի կապակցութեամբ կուսակցութեան կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ: Երկրի ղեկավարը, նաեւ որպէս Կուսակցութեան նախագահ, ՀՀԿ 20-ամեակի առթիւ շնորհաւորել է կուսակցական ընկերներին` կարեւորելով կանանց դերն ու ակտիւ գործունէութիւնը քաղաքական կեանքում: Սերժ Սարգսեանը պատրաստակամութիւն է յայտնել համակուսակից կանանց հետ քննարկել նրանց բոլոր գաղափարներն ու նախաձեռնութիւնները, խրա-խուսել եւ աջակցել դրանց իրագործմանը: ,մենք պահպանողական կուսակցութիւն ենք, եւ մեր արժէքային համակարգում ընտանիքը, երեխաները, ի հարկէ, ամենակարեւոր բաղադիրչներից էն, բայց երբեք ոչ իմ, եւ ոչ էլ մեր կուսակցութեան ղեկավարութեան մտքով իսկ չի կարող անցնել, որ Հանրապետական կանանց գործունէութիւնը, կամ մեր հայ կանանց գործունէութիւնը պէտք է սահմանափակուի ամուր, լաւ ընտանիք ունենալով, երեխաների դաստիարակութեամբ, կամ էլ ընտանեկան ջերմ մթնոլորտ ստեղծելով: Ոչ, բնաւ ոչ: Մենք միշտ ընդգծել ենք կանանց ակտիւութեան անհրաժեշտութիւնը: Մեզ համար շատ մեծ շռայլութիւն կը լինէր, եթէ փորձէինք սահմանափակել կանանց հնարաւորութիւնները: Էս բազմիցս ընդգծել եմ եւ հիմա էլ ասում եմ, որ, անշուշտ, մենք մշտապէս տեղ ենք տուել մեր կուսակից կանանց, բայց դեռեւս այստեղ շատ մեծ անելիքներ ունենք: Միջին օղակներում, այո, կանանց մասնակցութիւնը բաւականաչափ մեծ է, բայց, ինչպէս կանայք, այդ թւում`Հանրապետական կանայք, այնպէս էլ ամբողջ պետական համակարգը, պէտք է տեսնէն, որ իրենք բարեխիղճ ծառայելու, բարեխիղճ աշխատելու ընթացքում զրկուած չէն պաշտօնէական առաջխաղացումից: Սա շատ կարեւոր հանգամանք է: Եւ մենք արդէն տեսնում ենք մեր շարքերում առաւել ակտիւ անձանց, այդ թւում` կանանցէ,- ասել է Սերժ Սարգսեանը: Նախագահը կանանց կոչ է արել բաց ու անկեղծ երկխօսութեան եւ պատասխանել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել էն հանրապետութեան ներքին կեանքին առնչուող ամենատարբեր թեմաների, ինչպէս նաեւ ՀՀ արտաքին քաղաքականութեանը: ՀՀԿ 20-ամեակի կապակցութեամբ եւ կուսակցական ակտիւ գործունէութեան համար Սերժ Սարգսեանը մի խումբ կանանց նաեւ պարգեւատրել է ՀՀԿ պատուոգրով:
  -   Մամլո հաղորդագրություն