Նոյեմբերի 25-ին կկազմակերպուի երթ` նուիրուած ընտանեկան բռնութեան զոհ դարձած Զարուհի Պետրոսեանի յիշատակին<br />


Նոյեմբերի 25-ին կկազմակերպուի երթ` նուիրուած ընտանեկան բռնութեան զոհ դարձած Զարուհի Պետրոսեանի յիշատակին

  • 24-11-2010 18:54:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ընդդէմ կանանց նկատմամբ բռնութեան» կոալիցիայի անդամ 7 հասարակական կազմակերպութիւններ նոյեմբերի 25-ին կազմակերպում են երթ` նուիրուած հոկտեմբերի 1-ին ընտանեկան բռնութեան զոհ դարձած, Մասիս քաղաքի 20-ամեայ բնակիչ Զարուհի Պետրոսեանի յիշատակին: Երթի կազմակերպիչները կոչ են անում հանրութեանը մասնակցել նոյեմբերի 25-ից յայտարարուած կանանց նկատմամբ բռնութեան դէմ պայքարի 16-օրյակի շրջանակներում կազմակերպուելիք բոլոր միջոցառումներին: Երթի ընթացքում կկազմակերպուի նաեւ դրամահաւաք` Զ.Պետրոսեանի մեկուկէսամեա դստեր համար: Երթի կազմակերպիչները նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին (պատճէնները ուղարկուել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանին, ՀՀ գլխաւոր դատախազ Աղվան Յովսէփեանին, ՀՀ ոստիկանութեան պետ Ալիկ Սարգսեանին, ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնյանին)` ուշադրութիւն հրաւիրելով Զ.Պետրոսեանի նկատմամբ բռնութեան դէպքի վրայ, որը հնչեղութիւն է ստացել Հայաստանի սահմաններից դուրս: Նրանք տեղեկացնում են, որ «Ընտանեկան բռնութեան մասին» օրէնքի ընդունման պահանջով 3195 անձինք միացել են ստորագրահաւաքին, փաստաթուղթը ներկայացուել է ՀՀ նախագահին, կառավարութիւն եւ Ազգային Ժողով: Հասարակական կազմակերպութիւնները խնդրում են երկրի նախագահի միջամտութիւնը վերոհիշյալ դէպքի կապակցութեամբ յարուցուած քրէական գործի քննութեան նկատմամբ վերահսկողութիւն սահմանելու հարցում` գործի արդար քննությունն ապահովելու, հասարակութեան մէջ անպատժելիութեան մթնոլորտը վերացնելու եւ կանանց նկատմամբ բռնութեան հարցում հանդուրժողականությանը վերջ տալու համար:
  -   Հասարակութիւն