Տիգրան Սարգսեանն ընդունել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի կառավարման նախագահ Բորիս Կովալչուկին<br />


Տիգրան Սարգսեանն ընդունել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի կառավարման նախագահ Բորիս Կովալչուկին

  • 23-11-2010 18:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը նոյեմբերի 23-ին ընդունել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի կառավարման նախագահ Բորիս Կովալչուկին եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխաւոր տնօրէն Եվգենի Գլադունչիկին: Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակութիւն են յայտնել երկկողմ կառուցողական համագործակցութեան ընթացքից` բարձր գնահատելով համատեղ ծրագրերի արդիւնաւէտ իրականացումը: Մասնաւորապէս, քննարկուել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից Հայաստանի տարածքում էլեկտրական ենթակայանների վերազինմանն ու վերակառուցմանն առնչուող հարցեր: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, երկկողմ գործակցութեան ընդլայնման համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են յետագայ ծրագրերի իրականացման հեռանկարներին:
  -   Տնտեսութիւն