Տիգրան Սարգսեան. «Վերջին շրջանում մենք մեծ ուշադրութիւն ենք դարձնում ճանապարհատրանսպորտային անվտանգութեան խնդիրներին»<br />


Տիգրան Սարգսեան. «Վերջին շրջանում մենք մեծ ուշադրութիւն ենք դարձնում ճանապարհատրանսպորտային անվտանգութեան խնդիրներին»

  • 23-11-2010 17:06:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ, ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգութեան խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը նոյեբերի 23-ին մասնակցել է ճանապարհային երթեւեկության անվտանգութեան թեմայով կազմակերպուած միջազգային համաժողովին, որն անցկացւում է «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով: Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, Տ.Սարգսեանը, մասնաւորապէս, նշել է. «Վերջին շրջանում մենք մեծ ուշադրութիւն ենք դարձնում ճանապարհատրանսպորտային անվտանգութեան խնդիրներին: Մեզ համար կարեւոր է, որ կայ հասարակական աջակցութիւն, հասարակական ակտիւ մասնակցութիւն, ինչն էապէս հեշտացնում է մեր անելիքները, քանի որ համագործակցելով հասարակական կազմակերպութիւնների հետ` մենք իրազեկում ենք մեր քաղաքացիներին իրավիճակի մասին, համատեղ միջոցառումներ ենք իրականացնում, ինչպէս նաեւ կառավարութեան կողմից ընդունուած ազգային ծրագիրը մշակուած է մեր հասարակական կազմակերպութիւնների անմիջական մասնակցութեամբ: Դա է երաշխիքը, որ մենք կկարողանանք էապէս կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների թիւը Հայաստանում»: Անդրադառնալով ճանապարհային երթեւեկության անվտանգութեան բարձրացման հիմնական ուղղութիւններին, Տ.Սարգսեանը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատման ուղղութեամբ իրականացուելիք յետագայ միջոցառումները: Նա, մասնաւորապէս, ընդգծել է Հայաստանում ճանապարհային աուդիտի համակարգի ներդրման ու անվտանգութեան կանոնների վերաբերեալ հանրային իրազեկուածութեան մակարդակի բարձրացման կարեւորութիւնը: «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով Հայաստանում այս տարի անցկացուող միջոցառումների շարքը եզրափակող միջազգային համաժողովի ժամանակ ներկայացուել են ճանապարհային երթեւեկության անվտանգութեան ապահովման ուղղութեամբ Հայաստանում եւ միջազգային մակարդակով կատարուված աշխատանքները: Զեկուցումներով հանդէս են եկել FIA (Միջազգային աւտոմոբիլային ֆեդերացիա) հիմնադրամի գլխաւոր տնօրէն Դեյվիդ Ուարդը, ՌԴ Ճանապարհային ոստիկանութեան պետ, Ներքին գործերի նախարարութեան Ճանապարհային երթեւեկության անվտանգութեան ապահովման վարչութեան պետ Վիկտոր Կիրյանովը, Համաշխարհային բանկի հայաստանեան գրասենեակի ղեկավար Ջին-Միշել Հափին: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, համաժողովի ժամանակ ամփոփուել են ՀՀ դպրոցներում «Անվտանգութիւնն իմ աչքերով» թեմայով անցկացուած շարադրությունների, նկարների եւ կոմպոզիցիաների մրցոյթների արդիւնքները: Տ.Սարգսեանը մրցանակներ է յանձնել յաղթող ճանաչուած երեխաներին եւ լուսանկարվել նրանց հետ: FIA (Միջազգային աւտոմոբիլային ֆեդերացիա) հիմնադրամի գլխաւոր տնօրէն Դեյվիդ Ուարդը ՀՀ վարչապետին է փոխանցել ՄԱԿ-ի կողմից հռչակուած «Գործողութիւնների տասնամեակ» ծրագրի բացմանը մասնակցելու եւ Ճանապարհային անվտանգութեան ոլորտում Հայաստանի Հանրապետութեան արձանագրած յաջողութիւններն առանձին ելոյթով ներկայացնելու հրաւէրը: Համաշխարհային այդ արշաւի մեկնարկը կտրուի Լոնդոնում 2011թ.-ի ապրիլին: Տ.Սարգսեանն ստորագրել է 2011թ.-ի մարտի 2-ին ՄԱԿ-ի կողմից հռչակուած «Գործողութիւնների տասնամեակ» ծրագրի «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» կարգախոսի ներքոյ` դրանով իսկ հաստատելով ՀՀ կառավարութեան աջակցութիւնը «Գործողութիւնների տասնամեակ» ծրագրի իրականացմանը:
  -   Հասարակութիւն