Ստորագրուել է պայմանագիր Ուռուցքաբանութեան գերազանցութեան հայկական կենտրոնի պրոտոնային արագացուցչի ձեռքբերման վերաբերեալ<br />


Ստորագրուել է պայմանագիր Ուռուցքաբանութեան գերազանցութեան հայկական կենտրոնի պրոտոնային արագացուցչի ձեռքբերման վերաբերեալ

  • 23-11-2010 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ:Նոյեմբերի 23-ին ՀՀ կառավարութիւնում վարչապետ Տիգրան Սարգսեյանի ներկայութեամբ Հայաստանի կառավարութեան եւ «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերութեան միջեւ ստորագրուել է պայմանագիր Ուռուցքաբանութեան գերազանցութեան հայկական կենտրոնի պրոտոնային արագացուցչի ձեռքբերման վերաբերեալ: Պայմանագիրն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը եւ «Այ Բի Էյ մոլեկուլյար»-ի մարքեթինգի եւ վաճառքի տնօրէն Փիթեր Լեիթները: Ստորագրուել է նաեւ վարկային համաձայնագիր Հայաստանի կառավարութեան եւ «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի միջեւ: Համաձայնագիրն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը, եւ «Քեյ Բի Սի Են Վի» բանկի առեւտրային վարկաւորման հարցերով աւագ ղեկավար Գիրթ Ութերսը: Վարկային համաձայնագրով ՀՀ կառավարութեանը կտրամադրուի 5080629,52 եւրօ արտօնեալ վարկ պրոտոնային արագացուցչի ձեռքբերման համար: Փաստաթղթերի ստորագրմամբ մեկնարկելու է ՀՀ Առողջապահութեան եւ Էկոնոմիկայի նախարարութիւնների ու Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի համատեղ իրականացyող ծրագրի` Ուռուցաքաբանության գերազանցութեան հայկական կենտրոնի աշխատանքների առաջին փուլը` Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրութեան կենտրոնի հիմնումը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, ծրագրով նախատեսւում է Երեւանում հիմնել ռադիոիզոտոպների արտադրութեան համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրուած ախտորոշիչ կենտրոնից եւ ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցաքաբանության գերազանցութեան կենտրոն:
  -   Տնտեսութիւն