ՀԲ--ի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերն իրականացուել են յաջողութեամբ <br /> <br />


ՀԲ--ի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերն իրականացուել են յաջողութեամբ

  • 04-05-2011 18:27:53   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը մայիսի 4-ին ընդունեց Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի Համաշխարհային բանկի թիմի ղեկավար Իւան Դրաբեկին` ՀԲ երեւանեան գրասենեակի պատասխանատուների ուղեկցութեամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրէն Աշոտ Կիրակոսեանը: Հանդիպմանը քննարկուեցին Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսաւորման հետ կապուած հարցեր: Երկուստէք նշուեց, որ Հբ-ի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերն իրականացուել են յաջողութեամբ եւ նպաստել մարզերում սոցիալական ենթակառուցուածքների վերականգնմանն ու զարգացմանը: Երրորդ ծրագիրն աւարտւում է այս տարի, եւ կողմերը, կարեւորելով դրա շարունակականութեան ապահովումը, քննարկեցին Հսնհ-համաշխարհային բանկ գործակցութեամբ յետագայ ծրագրերի իրականացման հնարաւորութիւնները: Նշուեց, որ ՀՀ կառավարութեան կողմից ծրագիրը շարունակելու վերաբերեալ համապատասխան յայտ արդէն ներկայացուել է Հբ-ին, եւ ներկայումս քննարկւում են ֆինանսաւորման մեխանիզմները: Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, որ ՀԲ պատասխանատուների հետ առաջիկայ քննարկումների ժամանակ այդ մեխանիզմները կը յստակեցուեն:
  -   Տնտեսութիւն