Հայաստանի դեսպանն իր հաւատարմագրերն է յանձնել Կատարի Պետութեան Էմիրին


Հայաստանի դեսպանն իր հաւատարմագրերն է յանձնել Կատարի Պետութեան Էմիրին

  • 04-05-2011 18:09:50   |   |  Քաղաքական
Կատարի Պետութիւնում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքեանը (նստավայրը` Աբու Դաբի) rայիսի 2-ին իր հաւատարմաsրերը յանձնեց Կատարի Պետութեան Էմիր Շէյխ Համադ բին Խալիֆայ Ալ Թանիին: Հաւատարմագրերի յանձնման արարողութիւնից յետոյ կայացած զրոյցի ընթացքում դեսպան Մելիքեանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի ողջոյններն ու բարեմաղթանքները փոխանցեց էմիրին: Հանդիպման ընթացքում քննարկուել են հայ-կատարական յարաբերութիւնների զարգացման, միջազգային կառոյցներում համագործակցութեան, ինչպէս նաեւ երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցերի շրջանակ: Կարեւորուել է բարձր մակարդակի փոխայցելութիւնների կազմակերպման անհրաժեշտութիւնը, որը որակական նոր իրավիճակ կը ստեղծի երկու երկրների յարաբերութիւններում: Երկկողմ առեւտրատնտեսական համագործակցութեան խորացման համար, դեսպանը կարեւորեց հայ-կատարական միջկառավարական յանձնաժողովի նիստի գումարումը: Բացի պաշտօնական հանդիպումներից, դեսպանը հանդիպեց նաեւ կատարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրեց Հայաստանի ներկայ իրավիճակը, խօսեց Հայաստան-սփիւռք յարաբերութիւններին առնչուող թեմաների մասին, պատասխանեց ներկաների հարցերին:
  -   Քաղաքական