Լոյս է տեսել «Քարոզգիրք» ժողովածուի առաջին հատորը

10-11-2015 14:46:55   |   |  Նոր գրքեր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, լոյս է ընծայել «Արարատի ժառանգութիւնը» շարքից «Քարոզգիրք (հեղինակային քարոզներ)» ժողովածուի առաջին հատորը:
 


Գիրքը 1868-1919 թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական պարբերականը հանդիսացող «Արարատ» ամսագրում հրատարակուած հեղինակային քարոզների համահաւաք ժողովածուն
է` կազմուած Յասմիկ Մելքոնեանի աշխատասիրութեամբ: 
Այն ընդգրկում է 143 քարոզներ` բաժանուած թեմատիկ խմբերի` ազգային-եկեղեցական, կրօնական, բարոյագիտական բնոյթի, ինչպէս նաեւ հովուական կեանքի, աղօթքի, ընտանիքի եւ ամուսնութեան, հաւատի ու սրբութեան մասին քարոզներ: 
Քարոզգիրքը հրատարակուել է մեկենասութեամբ «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի:
 
 
  -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 446 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին