Երեւանում կանցկացուի ակցիա` ի պաշտպանութիւն Նիկոլ Փաշինյանի
16-11-2010 14:48:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայկական ժամանակ» օրաթերթի նախաձեռնութեամբ նոյեմբերի 16-ին տեղի կունենայ ակցիա` ի պաշտպանութիւն ներկայումս «Կոշ» քրէակատարողական հիմնարկում պահւող Նիկոլ Փաշինյանի: Յայտնելով այս մասին «Ա1+» հեռուստաընկերությունում նոյն օրը տեղի ունեցած ասուլիսում, իրաւապաշտպան Վարդան Յարութիւնեյանը կոչ արեց լրատվամիջոցների ղեկավարներին ու ներկայացուցիչներին միանալ ակցիային:
Իրավապշտպանը եւ ասուլիսի միւս մասնակիցները` «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսիսեանը եւ «Ֆորում» իրաւական կազմակերպութեան ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, լուրջ մտահոգութիվւն յայտնեցին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագրի նկատմամբ բռնութիւնների կապակցութեամբ: Մ.Մովիսյանը չի հաւատում տարածւող այն լուրերին, թէ բռնութիւնները քրէական տարրերի ձեռքի գործն է, քանի որ նրանք, ի տարբերութիւն իշխանութիւնների, հարգում են օրէնքը եւ չեն խառնւում քաղաքականութեանը:
Տ.Տեր-Եսայանն իր հերթին նշեց, որ տարիներ առաջ Եւրոպական դատարանը արձանագրել է Հայաստանում բանտարկեալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստը, եւ իշխանութիւնները պէտք է դրանից ընդամէնը հետեւություններ անէին եւ կատարեին կառուցուածքային փոփոխութիւններ ոչ միայն «Կոշ»-ում, այլ նաեւ միւս քրէակատարողական հիմնարկներում: