Նախատեսւում է բարձրացնել Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատավարձը


Նախատեսւում է բարձրացնել Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատավարձը

  • 15-11-2010 20:17:50   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2011թ.-ին նախատեսւում է ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակին յատկացնել յաւելեալ 38 մլն դրամի չափով միջոցներ, որից 28 մլն-ը կ'ուղղուի Պաշտպանի եւ աշխատակազմի աշխատավարձերի բարձրացմանը:Մասնաւորապէս, Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատավարձը կը հաւասարեցուի Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձին, գումարած հաւելավճարները: Այս մասին Ազգային ժողովի նոյեմբերի 15-ի նիստում յայտնեց Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսեանը` 2009 թուականի ընթացքում ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի գործունէութեան եւ երկրում մարդու իրաւունքների ու հիմնարար ազատութիւնների խախտման մասին տարեկան զեկոյցի քննարկման ժամանակ: Պատգամաւորն ընդգծեց, որ դա միտուած է լինելու ՄԻՊ գրասենեակի անկախութեան ապահովմանը, նաեւ նպաստելու է կադրերի հոսունութեան կրճատմանը, քանի որ ներկայումս գրասենեակի աշխատակիցների միջին աշխատավարձը 60-70 հազար դրամի սահմաններում է: Որպէս Աժ-ում հարցի յարակից զեկուցող, Ռ.Պետրոսեանը նշեց, որ, ի տարբերութիւն նախորդ տարիների, ՄԻՊ զեկոյցն այս անգամ շատ փաստարկուած եւ հաւասարակշռուած է. քաղաքացիների իրաւունքների խախտման դէպքերի կապակցութեամբ կայ քննադատութիւն, բայց ոչ` պետական կառոյցների «վարկաբեկում»: Նշենք, որ, ԱԺ կանոնակարգ-օրէնքի համաձայն, ՄԻՊ զեկոյցն ընդունուեց ի գիտութիւն` առանց որեւէ որոշում կայացնելու: Նոյն օրը կառավարութիւնն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրէնքներում եւ ՀՀ դատական օրէնսգրքում լրացումների եւ փոփոխութիւնների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ, մասնաւորապէս, նախատեսւում է, որ Պաշտպանն իրաւասու է հանդէս գալ դատաւորի նկատմամբ կարգապահական վարոյթ յարուցելու հաղորդմամբ: Ամրագրւում է նաեւ, որ Պաշտպանի պաշտօնային դրոյքաչափը հաւասար է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտօնային դրոյքաչափին, եւ սահմանուող հաւելավճարը հաշուարկւում է ՍԴ նախագահի համար օրէնսդրութեամբ նախատեսուած կարգով: Բացի այդ նախատեսւում է, որ Պաշտպանն իր լիազօրութիւնների աւարտից յետոյ, իր համաձայնութեամբ, վերականգնւում է մինչեւ Պաշտպանի պաշտօնում ընտրուելը զբաղեցրած նախկին պաշտօնում, իսկ, եթէ դա հնարաւոր չէ, ապա իր համաձայնութեամբ նշանակւում է համարժէք պաշտօնում: Փոփոխութիւններ էն նախատեսուած նաեւ ՄԻՊ աշխատակազմի կարգավիճակը կանոնակարգող դրոյթներում: Կառավարութեան հիմնաւորմամբ, օրէնսդրական փաթեթը ներկայացւում է ի կատարումն 2009-2011թթ.-ին իրականացուելիք գերակայ խնդիրների եւ առաջնահերթ միջոցառումների, որոնք հաստատուած էն Եւրոպական կառոյցների հետ համագործակցութիւնը համակարգող միջգերատեսչական յանձնաժողովի որոշմամբ: «Ստացւում է, որ, երբ միջազգային համաձայնագրով ճնշում է գործադրւում մեր կառավարութեան վրայ, անմիջապէս ճնշումները կատարւում էն, եւ աշխատավարձերն այս կամ այն օղակում բարձրացւում էն»,-յայտարարեց յարակից զեկուցող Ռաֆիկ Պետրոսեանը: «Մնացած դէպքերում յայտարարւում է, որ չունենք միջոցներ, եւ մնացած պետական մարմինները պէտք է սպասեն մինչեւ աշխատավարձերի եւ աշխատանքի վարձատրութեան քաղաքականութեան հարցերն ընդհանուր կերպով մշակուէն եւ լուծուէն կառավարութիւնում, որի հետ էս համաձայն չեմ»,-յաւելեց նա: Նշուեց նաեւ, որ գլխադասային խորհրդարանական յանձնաժողովը քննարկել է նախագծերը եւ համաձայն է ընդհանրապէս ՄԻՊ-ի աշխատավարձի բարձրացմանը եւ լիազօրութիւնների ընդարձակմանը, ՄԻՊ գրասենեակի` միւս պետական մարմիններից անկախութեան երաշխիքների ապահովմանը:
  -   Հասարակութիւն