«Ռեժիմը ցանկանում է դատաստան տեսնել Փաշինյանի հետ»,- յայտարարում է ՀԱԿ-ի համակարգողը <br />


«Ռեժիմը ցանկանում է դատաստան տեսնել Փաշինյանի հետ»,- յայտարարում է ՀԱԿ-ի համակարգողը

  • 12-11-2010 20:24:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը գոհ է ՀԱԿ-ի վերջին հանրահաւաքի արդիւնքներից, քանի որ այն աչքի է ընկել մարդաշատությամբ եւ մասնակիցների ակտիւութեամբ: Ինչպէս նա նշեց նոյեմբերի 12-ի ասուլիսում, դա աշնանային ամենամեծ հանրահաւաքն էր, որի մարդաշատությունը պայմանաւորուած էր Հայաստանում տիրող սոցիալ-քաղաքական ծանր իրավիճակով, ժողովրդի դժգոհութեան աճով: Լ.Զուրաբյանը նշեց, որ չնայած տեղեկատուական շրջափակմանը, ՀԱԿ-ը լուրջ աշխատանքներ է իրականացնում. Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում ժողովրդի հետ եւ ծանօթացնում իրենց ծրագրերին, յետագայ անելիքներին: Անդրադառնալով ՀՀ Ազգային Ժողովի «ԲՀԿ» խմբակցութեան անդամ Վարդան Բոստանջեանի այն յայտարարութեանը, թէ գալիք խորհրդարանական ընտրութիւններում «Բարգաւաճ Հայաստան»-ը հաւակնում է ձայների 99,9 տոկոսին, Լ.Զուրաբյանն ասաց. «Եթէ այսպէս շարունակուի, նրանք կհավակնեն ստանալ 101 տոկոս ձայն»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ հակասութիւնների մասին լուրերին, ապա, ՀԱԿ-ի համակարգողի խօսքերով, կոալիցիայում «կան գզվռտոցներ»: «Կոշ» քրէակատարողական հիմնարկում պահւող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնութեան կիրառման փաստի առնչութեամբ Լ.Զուրաբյանը նկատեց, որ «սա առաջին դէպքը չէ, երբ իշխանութիւնը բռնութիւն է գործադրում քաղբանտարկյալների նկատմամբ»: Նրա խօսքերով, իշխանութիւնները հասկանում են, որ Ն.Փաշինյանից հնարաւոր չէ ներման խնդրագիր պահանջել եւ ցանկանում են լռեցնել նրան, ինչպէս եւ «Հայկական ժամանակ»-ին, որի կողմից վերջերս շատ լուրջ բացայայտումներ են արուել: «Ռեժիմը ցանկանում է դատաստան տեսնել Ն.Փաշինյանի հետ, ինչը նրանց չի յաջողուի»,- յայտարարեց Լ.Զուրաբյանը` յաւելելով, որ իրենք օգտագործում են բոլոր լծակները Ն.Փաշինյանի անվտանգութիւնն ապահովելու համար:
  -   Քաղաքական