Նոյեմբերի 15-16-ին մասամբ կդադարեցուի Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը<br />


Նոյեմբերի 15-16-ին մասամբ կդադարեցուի Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը

  • 12-11-2010 19:48:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շինարարական աշխատանքների հետ կապուած նոյեմբերի 15-ի ժամը 10-ից մինչեւ նոյեմբերի 16-ի ժամը 10-ը կդադարեցուի Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշէն թաղամասի, Ազատամարտիկների, Էրեբունի, Աթոյեան, Մուրացան, Ռոստովյան, Այվազովսկի, Խ.Դաշտենց, Գաջեգործների, Որմնադիրների, Խորենացի, Գ.Մահարի, Նոր Արեշի 1-50 փողոցների եւ Նուբարաշէնի խճուղու 1-5 շէնքերի, Քրէակատարողական հիմնարկների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի մամլոյ ծառայութիւնից:
  -   Հասարակութիւն