ՀՀ պաշտպանութեան նախարարը կարեւորել է աշնանային զօրակոչի գործընթացի թափանցիկութեան ապահովումը
06-11-2010 21:13:27 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնում տեղի է ունեցել աշնանային զօրակոչի կազմակերպչական հարցերին վերաբերող խորհրդակցութիւն:
Խորհրդակցութեան ընթացքում ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանն ամփոփել է 2010թ. աշնանային զօրակոչի նախապատրաստական աշխատանքները: Անթոյլատրելի համարելով նախկինում արձանագրուած թերացումների կրկնութիւնը` նախարարը կարեւորել է աշնանային զօրակոչի ողջ գործընթացի թափանցիկութեան ապահովումը:
Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, զօրակոչը բանակ-հասարակութիւն վստահութեան մթնոլորտում կազմակերպելու գործում Սէրեան Օհանեանը առանձնայատուկ կարեւորել է զանգուածային լրատուամիջոցների, հասարակական կազմակերպութիւնների, մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի, ՀՀ պաշտպանութեան նախարարին կից հասարակական խորհրդի դերը:
Զօրակոչի կազմակերպմանը ներգրաւուած ստորաբաժանումների ղեկավարներին տրուել էն համապատասխան յանձնարարականներ: