Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում նշուվել է Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցի 20-րդ տարեդարձը<br />


Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում նշուվել է Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցի 20-րդ տարեդարձը

  • 05-11-2010 19:36:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագոյն Պատրիարքի նախագահութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի հանդիսութիւնների սրահում, մեծ շուքով նշուվել է Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցի 20-ամեակը: Հանդիսութեանը ներկայ էին Վազգէնեան դպրանոցի հովանաւորներ Տեր եւ Տիկին Եակուբեանները, Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ Վահրամ Ներսիսեանցը, կառավարութեան ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբանները, Գեւորգեան հոգեւոր ճեմարանի եւ Վազգէնեան դպրանոցի սաները, բազմաթիւ հիւրեր: «Դպրանոցը մեր ազգային կեանքում գրանցուած 20-րդ դարի մեծագոյն հաղթանակներից էղ Դպրանոցը մեզ համար եւ' անցեալ է, եւ' ներկայ, եւ' ապագայ»,- բացման խօսքում նշել է Վազգէնեան հոգեւոր դպրանոցի տեսուչ Տ. Գեւորգ վարդապետ Սարոեանը: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգի հաղորդագրութեան, 20 տարիների ընթացքում դպրանոցը տուել է 142 շրջանաւարտ: Նրանցից երկուսը դարձել են Հայ Եկեղեցու եպիսկոպոս, 4-ը` վարդապետ, 11-ը` աբեղայ, 50-ը` քահանա, եւ 75-ը` սարկաւագ: Հանդիսությունն աւարտուել է Նորին Սրբութեան օրհնութեան խօսքով, ով իր գնահատանքի խօսքն է ուղղել դպրանոցի տեսչական ու դասախօսական կազմին, սաներին ու շրջանաւարտներին: «Իւրաքանչիւր հոգեւոր կրթական հաստատութեան առաքելութիւնն է կրթել աստուածասէր, եկեղեցասեր եւ հայրենասէր զավակներ: Ես պիտի աղոթեմ, հայցեմ ու մաղթեմ, որ մեր կրթական հաստատութիւններից այնպիսի եկեղեցականներ դուրս գան, ովքեր կարդարացնեն յոյսը մեր ժողովրդի եւ կիրականացնեն այն ուխտը եւ երդումը, որ պիտի փառավորի Վազգէն Վեհափառի անունը: Թող Աստուած օրհնի, որ այդ կրթական հաստատութիւնը միշտ լուսաւոր պահի մեր ժողովրդի սիրեցեալ Հայրապետի անունը եւ նրա բարի յիշատակը»,- իր խօսքում նշել է Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունն իր գնահատանքի խօսքն է ուղղել նաեւ Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցի բարերարներ Տեր եւ Տիկին Յակուբյաններին, ովքեր հավատացին կրթական հաստատութեան առաքելութեանը եւ յանձն առան հովանաւորութիւնը դպրանոցի վերակառուցման գործի:
  -   Հասարակութիւն