Եկեղեցականների նոր նշանակումներ


Եկեղեցականների նոր նշանակումներ

  • 15-12-2015 14:43:13   |   |  Մամլո հաղորդագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ կատարուել են եկեղեցականների նոր նշանակումներ:
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գառնիկ աբեղայ Մխիթարեանը, ազատուելով Վանորէից տեսչութիւնում ստանձնած պարտականութիւններից, ծառայութեան է կոչուել Գուգարաց թեմում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Ղեւոնդ աբեղայ Սաղաթելեանը, ազատուելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակում ստանձնած պարտականութիւններից, նշանակուել է Գեւորգեան հոգեւոր ճեմարանի աւագ վերակացու:
Արժանապատիւ Տ. Առնակ քահանայ Յարութիւնեանը, ազատուելով Արգենտինայի հայոց թեմում ստանձնած պարտականութիւններից, իր հոգեւոր սպասաւորութիւնը կը շարունակի Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում:
 
  -   Մամլո հաղորդագրություն