Ստեղծուելու է կոնֆլիկտային իրավիճակներին արագ արձագանքման հոգեւոր առաջնորդների յատուկ խումբ<br />


Ստեղծուելու է կոնֆլիկտային իրավիճակներին արագ արձագանքման հոգեւոր առաջնորդների յատուկ խումբ

  • 05-11-2010 13:31:00   |   |  Հասարակութիւն
ԺՆԵՎ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 1-4-ին Ժնեւում, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) Կենտրոնական գրասենեակում, տեղի ունեցած «Քրիստոնյաներն ու իսլամականները համընդհանուր ապագայի համար» թեմայով գումարուած միջազգային կոնֆերանսը որոշել է ստեղծել հոգեւոր առաջնորդների յատուկ խումբ, որը արագ կարձագանքի կոնֆլիկտային իրավիճակներին: Կոնֆերանսի մասնակցած աշխարհի տարբեր երկրների 65 ներկայացուցիչները հանդէս եկել նաեւ յայտարարութեամբ, որում, մասնաւորապէս, ասւում է. «Յաճախ կոնֆլիկտներ ստեղծելիս կրոնին են յղում կատարում, նոյնիսկ երբ դրանց իսկական պատճառներն այլ են, ինչպիսիք` միջոցների անարդար բաշխումը, ճնշումները, բռնարարքներն ու անարդարութիւնները»: Համագումարին Հայ Առաքելական Եկեղեցուց մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ԵՀԽ Կենտրոնական կոմիտէի գործադիր վարչութիւնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Վիգէն արք. Այքազեանը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունից Տ. Սեպուհ արք. Սարգիսյանը:
  -   Հասարակութիւն