Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգապետը Հայաստանի մարզերի հետ կապեր հաստատելու պատրաստակամութիւն է յայտնել<br />


Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգապետը Հայաստանի մարզերի հետ կապեր հաստատելու պատրաստակամութիւն է յայտնել

  • 04-11-2010 19:58:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը մեծ նշանակութիւն է տալիս հարեւան Իրանի հետ բարեկամական յարաբերութիւնների զարգացմանը: Այս մասին յայտարարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանը` ընդունելով նոյեմբերի 4-ին Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգի պատուիրակութեանը` նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխաւորութեամբ: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութեան, Ա.Գեւորգեանը կարեւորել է նաեւ երկու երկրների միջեւ ապակենտրոնացուած մակարդակով յարաբերութիւնների խորացումը: Նա ողջունել է ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգի ու ՀՀ Արմաւիրի մարզի միջեւ ստեղծուած համագործակցութիւնը` նշելով, որ ՀՀ կառավարութեան որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականութեան շրջանակում մեծ տեղ է տրւում նմանատիպ փոխգործակցութեան ստեղծմանն ու զարգացմանը: Վ.Ջալալզադեն իր հերթին յայտնել է, որ հետաքրքրուած են խորացնելու Հայաստանի հետ կապերը բոլոր ոլորտներում, ընդլայնելու առեւտրատնտեսական յարաբերութիւնները: Ներկայացնելով նահանգի հնարաւորութիւնները, նա տեղեկացրել է, որ 3 մլն բնակիչ ունեցող Արեւմտյան Ատրպատականը համարւում է ԻԻՀ գիւղատնտեսական բեւեռներից մէկը, հարուստ է ջրային պաշարներով, արտադրական ձեռնարկություններով եւ իւրայատուկ աշխարհագրական դիրքի շնորհիւ դարձել է առեւտրային, գործարար կենտրոն: Վստահեցնելով, որ Արեւմտյան Ատրպատական - Արմաւիր գործակցութիւնը զարգացման մեծ ներուժ ունի, նահանգապետը միաժամանակ ՀՀ միւս մարզերի հետ կապեր հաստատելու պատրաստակամութիւն է յայտնել: Ա.Գեւորգեանը ողջունելի է համարել նման նախաձեռնութիւնը` իր աջակցութիւնը յայտնելով համագործակցութեան կայացմանը:
  -   Տնտեսութիւն