Բանաստեղծ Նշան Շահէնին նուիրուած յուշերեկոյ` Գլենդելում<br />


Բանաստեղծ Նշան Շահէնին նուիրուած յուշերեկոյ` Գլենդելում

  • 04-11-2010 08:37:38   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
Բանաստեղծ Նշան Շահէնին նուիրուած յուշերեկոն, Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան (ԿՀԳՄ) նախաձեռնութեամբ, տեղի ունեցաւ շաբաթ, 2010 հոկտեմբերի 30ին, Գլենդելի Հանրային Գրադարանում: Հեղինակի ընտանիքը լոյս է ընծայել նրա բանաստեւծութիւնների ժողովածուն «Մտորումներ ճանապարհին» հատորը. կատարւում է գրքի շնորհանդէսը: ԿՀԳՄ վարչութեան անդամ բանաստեղծ, գրականագէտ Գեւորգ Քրիստինեանը ներածական խօսքով մեկնարկում է հանդէսը: Այնուհետեւ երեկոյթը վարում է հաղորդավար, ասմունքող Նունէ Աւետիսեանը: Գրականագէտ Մուրադ Իսկանեանը ներկայացնում է Նշան Շահէնի գրականութիւնը: Մարաշի Հայրենակցական Միութեան յարգանքի խօսքն է փոխանցում Պրոֆ Դր Կարօ Մոմճեանը, արժեւորում է Նշան Շահէնի հեղինակային անհատականութիւնը: Բազմավաստակ ուսուցիչ, ազգային, հասարակական գործիչ Փայլակ Ահարոնեանը պատմում է դասընկերոջ քաղցր հուշեր: Սրտի խօսք էն ասում՝ Նոր Հայաստան Օրաթերթի Խմբագիր Վահան Վահանեանը, մանկագիր Ֆիրայ Ակեանը: Մէկընդմէջ Նունէ Աւետիսեանը ասմունքում է Նշան Շահէնի բանաստեղծութիւնները: Երգեր էն հնչեցնում երգիչներ Սալբի Մայիլեանը, Արմէն Յովհաննիսեանը: Էլէքսիր Երաժշտական Եռեակը՝ դաշնակահար Լուսինէ Նարգիզեան, ջութակահար Սամուէլ Չիլինգարեան, թաւջութակահար Գագիկ Թերզեան, հնչեցնում էն դասական մեղեդիներ: Սիրոյ ու մանկութ յիշողութեան ուղերձ է կարդում Նշան Շահէնի թոռնուհին, Քրիստինէ Ղարիբեանը: Հեղինակի դուստր Դր Ծովինար Թեքքելեանը եզրափակիչ խօսքով շնորհակալութիւն է յայտնում Կհգմին, ելոյթ ունեցողներին, եւ ներկաներին է նուիրում նորահրատարակ հատորը: ԿՀԳՄ
  -   Հասարակութիւն