ԱԺ հանժնաժողովում կազմակերպուել է քննարկում` նուիրուած տեղական արտադրութեան կենսապարարտանյութերի շուկայի զարգացմանը <br />


ԱԺ հանժնաժողովում կազմակերպուել է քննարկում` նուիրուած տեղական արտադրութեան կենսապարարտանյութերի շուկայի զարգացմանը

  • 03-11-2010 18:52:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի գիւղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական յանձնաժողովը նոյեմբերի 3-ին նախաձեռնել էր քննարկում` նուիրուած հանրապետութեան տեղական արտադրութեան կենսապարարտանյութերի շուկայի զարգացմանը: Քննարկումը կազմակերպելու առիթ էր հանդիսացել «ՍԻՍ 95» ՍՊԸ-ի դիմումը յանձնաժողովին` գալիք տարուայ բիւջէում իրենց արտադրութիւնը խթանելու նպատակով միջոցներ նախատեսելու մասին: Նշենք, որ ընկերութիւնը նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կենսապարարտանյութեր է արտադրում: Յանձնաժողովի նախագահ Խաչիկ Յարութիւնեյանը հանրապետութեան հողերի լայնամասշտաբ դեգրադացիայի եւ բերրիութեան նուազման պայմաններում խիստ կարեւոր համարելով օրգանական պարարտանիւթերի արտադրութիւնը` անհրաժեշտ համարեց նախ համոզուել այս պարարտանիւթերի կիրառման ընթացքում ստացուած արդիւնքներում, այնուհետեւ մտածել դրա յետագայ կիրառման մասին: Իրենց արտադրանքը ներկայացնելով` «ՍԻՍ 95» ընկերութեան տնօրէն Ստեփան Դալյանն ու փորձագէտ Գայեանէ Աւետիսեանը ծանոթացրին կենսապարարտանյութի բնութագրիչներին: Նրանք նշեցին, որ այս տեխնոլոգիան ինը տարի առաջ է մշակtyել «Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ»-ում եւ արդէն իսկ իր կիրառումն է գտել գիւղատնտեսական մի շարք ընկերութիւնների կողմից, ինչպէս նաեւ արժանացել արտասահմանեան մասնագէտների եւ ընկերութիւնների հետաքրքրութեանը: Ընկերութիւնն արտադրում է ազոցեովիտ եւ ազոտովիտ անուանումով պարարտանիւթեր: Դրանցից առաջինը էկոլոգիապէս մաքուր, բարձր ակտիւութեան ազօտ ֆիքսող մանրէներից եւ յատուկ ձեւով ձեւափոխված ցեոլիտներից կազմուած ունիվերսալ կոմպլեքս պարարտանիւթ է, երկրորդը` ունիվերսալ ազօտական կենսապարտանյութ, երկուսն էլ պարունակում են կարեւոր միկրոէլեմենտներ` կալցիում, ֆոսֆոր, երկաթ, ցինկ եւ այլն: Ընկերութեան ներկայացուցիչների տեղեկացմամբ` այս պարարտանիւթերի կիրառմաբ կարելի է վերականգնել հողի որակը, բարձրացնել բերքատուութիւնը, նուազեցնել բոյսերի հիւանդութիւնները եւ նիտրատների քանակը: Նրանք հավաստեցին, որ այս նիւթերի կիրառման արդիւնքում կարելի է ստանալ օրգանական բերք, որեւէ քիմիական հնարք այստեղ չի օգտագործւում: Քննարկմանը ներկայ պատգամաւորները, ագրարային ոլորտի կրթական եւ գիտահետազօտական ինստիտուտների, ինչպէս նաեւ շահագրգիռ այլ կազմակերպութիւնների մասնագէտները, փաստելով պարարտանիւթերի դրական ազդեցութիւնը բերքատուութեան վրայ, նշեցին լրացուցիչ եւ երկարաժամկէտ փորձարկումներ կատարելու անհրաժեշտութեան մասին: Նրանց դիտարկմամբ` արդիւնքին լիարժէք տիրապետելու համար պէտք է թէ լաբորատոր եւ թէ դաշտային պայմաններում բերքն ուսումնասիրել, ու նաեւ համեմատել սելիտրայով պարարտացվող բերքի հետ: Այս պարարտանյութերն օգտագործուել են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում իրականացyող` «Ջրից դէպի շուկայ» նախաձեռնութեան ընթացքում. եթէ մի դէպքում չի գրանցել բարձր բերքատվութուն, ապա միւս դէպքում ֆերմերները գոհ են մնացել արդիւնքից: Մասնագէտների գնահատմամբ` այս պարատանյութերը օգտակար եւ կարեւոր, բայց լրացուցիչ միջոցներ են, հետեւաբար կարող են լինել ծախսատար: Պարարտանյութի միջին գինը կազմում է 2500 դրամ 1 լ-ի համար, իսկ մէկ հեկտար հող մշակելու համար անհրաժեշտ կլինի 10 լ պարարտանիւթ: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան, ԱԺ մշտական յանձնաժողովը ընկերութեան դիմումին կարձագանքի լրացուցիչ քննարկումներից յետոյ:
  -   Տնտեսութիւն