Դեկտեմբերին կանցկացուեն Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրութիւններ<br />


Դեկտեմբերին կանցկացուեն Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրութիւններ

  • 03-11-2010 17:42:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 27-28-ին տեղի կունենայ Հայաստանի ԳԱԱ-ի ընդհանուր ժողով, որի ընթացքում կանցկացուեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրութիւններ: Այս մասին նոյեմբերի 3-ին յայտարարեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատուական-վերլուծական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ-ի նախագահութեան ընդլայնուած նիստում Ռ.Մարտիրոսեանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի 2006-2010թթ.-ի գործունէութեան հիմնական արդիւնքները: Իր ելոյթում նա անդրադարձաւ ՀՀ ԳԱԱ-ի օպտիմալացման ծրագրերին, որի հիմնական խնդիրը նոյն կամ մօտ գիտական ուղղութիւններ ունեցող գիտական կազմակերպութիւնների միաձուլումն ու գիտական կենտրոնի ստեղծումն է: Ներկայումս ծրագրի արդիւնքում ՀՀ ԳԱԱ-ում գործում են Օրգանական քիմիայի եւ դեղագիտության գիտական կենտրոնը, Կենդանաբանութեան եւ ձկնաբանութեան ու հիդրոէկոլոգիայի կենտրոնը եւ Հայ-կենսատեխնոլոգիայի կենտրոնը: Այդ ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների հետ միաւորուել են նաեւ տարբեր գիտատեխնիկական կազմակերպութիւններ: ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ այս տարիների ընթացքում հին, ոչ հեռանկարային ուղղութիւնները փակուել են եւ հիմնուել են նորերը, որոնք համապատասխանում են գիտութեան զարգացման գերակայ ուղղութիւններին: Կազմուել են 2011-2015թթ. գիտական ծրագրերը: Գիտութեան պետական կոմիտէի հետ մշակtyել եւ կառավարութեան հաստատմանն են ներկայացուել «Գիտութեան զարգացման հայեցակարգը» եւ «Գիտութեան զարգացման գերակայ ուղղութիւնները»: Մշակtyել եւ ՀՀ Ազգային Ժողով է ներկայացուել «Գիտութիւնների ակադեմիայի մասին» ՀՀ օրէնքի նախագիծը: Պատրաստ է ԳԱԱ-ի նոր կանոնադրութեան նախագիծը: Հիմնադրուել են նոր երկու էլեկտրոնային ամսագրեր` «Մաթեմատիկա» եւ «Ֆիզիկա»: Միայն 2009թ.-ին տպագրուել է 125 գիրք: Ռադիկ Մարտիրոսեանը յատուկ ընդգծեց ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի գործունէութիւնը, որը պատրաստում է մագիստրոսներ եւ ասպիրանտներ ակադեմիայի ինստիտուտների հիմքի վրայ: Ներկայումս կենտրոնի ուսանողների թիւը կազմում է 900: Անցած 3-4 տարիների ընթացքում էապէս ակտիւացել է ակադեմիայի միջազգային համագործակցութիւնը: Համագործակցութեան նոր պայմանագրրեր են ստորագրուել Ռուսաստանի Դաշնութեան գիտութիւնների ակադեմիայի, Բելառուսի ակադեմիայի հետ: Թարմացվել է Հունգարիայի հետ ունեցած պայմանագիրը: Ռադիկ Մարտիրոսեանն անդրադարձաւ նաեւ սոցիալական խնդիրներին` մասնաւորապէս նշելով, որ ՀՀ նախագահի աջակցութեամբ լուծւում է երիտասարդ գիտնականների համար 200-210 բնակարանների շինարարութեան հարցը:
  -   Հասարակութիւն