Հայաստանի միակ երկաստիճան դատական ատեանը նույնպես դարձաւ եռաստիճան<br />


Հայաստանի միակ երկաստիճան դատական ատեանը նույնպես դարձաւ եռաստիճան

  • 01-11-2010 19:16:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 1-ից կսկսի գործել Վարչական վերաքննիչ դատարանը: Յայտնելով այս մասին նոյեմբերի 1-ի ասուլիսում, Հայաստանի արդարադատութեան նախարար Գեւորգ Դանիելեանը կարեւորեց վերաքննիչ ատեանի ստեղծումը: Մինչ այժմ գործող ընթացակարգով, վարչական գործերը Վարչական դատարանից բողոքարկւում էին անմիջապէս Վճռաբեկ դատարան, վերջինս. սակայն, բողոքների 90 տոկոսը չէր ընդունում քննութեան: Յիշեցնենք, որ Վարչական դատարանի իրավանախորդը Հայաստանի Տնտեսական դատարանն էր` Տնտեսական վերաքննիչ դատարան, Վճռաբեկ դատարանի տնտեսական ու քաղաքացիական գործերի պալատ դատական շղթայի մէջ: Աւելի ուշ վերացվեց Տնտեսական վերաքննիչ դատարանը, եւ այն դարձաւ երկաստիճան: Տնտեսական դատարանի փոխարէն ստեղծուեց Վարչական դատարանը: Գ.Դանիելեանը նշեց, որ նոր դատական ատեանը կունենայ դատաւորի 7 նոր հաստիք` դատարանի նախագահ եւ 6 դատաւորներ: Նոր ատեանին 2010թ. դեկտեմբեր-ի եւ 2011թ.-ի համար յատկացուելիք գումարը նախնական հաշուարկներով կկազմի 210 մլն դրամ: Նախարարը նաեւ կարեւորեց ԱԺ ներկայացուած օրենսդրական նախաձեռնութիւնը, որով, մասնաւորապէս, հեշտացվում է պետռեգիստրում ձեռնարկութիւնների գրանցման կարգը: Դրա հիմքում դրուած տրամաբանությունը, ըստ նախարարի, գրաւել է վրացի գործընկերների ուշադրութիւնը:
  -   Հասարակութիւն