Եւրամիութեան եւ յատկապէս եւրոպական պառլամենտի պատրոնաժի տակ գտնուող բոլոր հումանիտար ծրագրերը կտարածուէն նաեւ Արցախի վրայ <br />


Եւրամիութեան եւ յատկապէս եւրոպական պառլամենտի պատրոնաժի տակ գտնուող բոլոր հումանիտար ծրագրերը կտարածուէն նաեւ Արցախի վրայ

  • 29-10-2010 21:53:28   | Հայաստան  |  Քաղաքական
Վերջապէս Եւրոպական խորհրդարանի պատգամաւորները հասկացան որտեղից էն առաջացել եւ ինչ էին անում հայերը Ադրբեջանի խորքի քաղաքներում։ Ազգային ժողովի խմբակցութիւնների հոկտեմբերի 29-ի ճեպազրոյցում այս մասին յայտարարեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը, կարեւորելով ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի յանձնախմբի ջանքերով Եւրոպական պառլամենտի պատգամաւորների այցը Հայաստան, ապա նաեւ Արցախ։ Եւրոպացիներին բացատրուել է, որ հայերը ժամանակին յայտնուել էն Բաքւում, Սումգայիթում եւ այլուր նաւթահորեր մշակելու, քիմիական գործարաններ կառուցելու, մեծ շինարարութիւն իրականացնելու՝ ոչ միայն ԼՂՀ կամ ԼՂԻՄ տարածքից, այլեւ ամբողջ Արցախի տարածքից, այսինքն՝ այն տարածքից, որոնք այսօր գտնւում էն ԼՂՀ վերահսկողութեան տակ եւ որոնք «ինչ-ինչ լրատուական միջոցներ կամ քաղաքական գործիչներ թիւրիմացաբար անուանում էն օկուպացուած»։ Եւրոպացիներին պարզաբանուել է նաեւ, որ երբ այդ մարդկանց սկսեցին ջարդել, ենթարկել ցեղասպանութեան, վտարել իրենց տներից, այդ մարդիկ Բաքուից, Սումգայիթից կամ Մենգիչաուրից, ու՞ր պէտք է նրանք վերադառնային՝ իրենց հայրենիքը ոչ միայն Լղիմ-ն ու Ստեփականկերտն է, այլ նաեւ Քելբաջարը, Լաչինը, հարաւային շրջանները։ Վ.Յովհաննիսեանի համար զարմանալի էր տեսնել եւրոպական խորհրդարանի պատգամաւորների տարակուսանքն առ այն, որ մինչեւ հիմա սա չգիտէին, որ «մեր փախստականները, որոնք Լղհ-ում էն ապրում, կարգավիճակ էլ չունէն, որովհետեւ դիտւում էն մի երկրի տարածքում տեղից տեղ տեղափոխուածներ»։ Ըստ ՀՅԴ խմբակցութեան ղեկավարի, ամենակարեւորն այն էր, որ երկուստէք հաստատուեց, որ չճանաչուած պետականութեան պայմաններում բնակիչները զրկուած չէն քաղաքացիական ու մարդկային իրաւունքներից, եւ այսուհետեւ աշխատանք է տարուելու, որ ԵՄ եւ յատկապէս եւրոպական պառլամենտի պատրոնաժի տակ գտնուող բոլոր հումանիտար ծրագրերը տարածուէն նաեւ Արցախի վրա։ «Սա ԼՂՀ միջազգային ճանաչման այն աշխատանքն է, որ մենք համարում ենք անհրաժեշտ»,- ասաց Վ.Յովհաննիսեանը։
  -   Քաղաքական