Հոկտեմբերի 25-ից 29-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 77,4 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 85,5 մլն ԱՄՆ դոլար


Հոկտեմբերի 25-ից 29-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 77,4 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 85,5 մլն ԱՄՆ դոլար

  • 29-10-2010 18:03:43   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 25-ից 29-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 77 մլն 364 հազար 799 ԱՄՆ դոլար` 358,68 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 85 մլն 533 հազար 54 ԱՄՆ դոլար` 359,95 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 1մլն 150 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 359,76 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 21 մլն 600 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 358,98 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 16,8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 21,2մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն