Նախատեսւում է մինչեւ 2011-ի տարեվերջ փոխանակել հին նմուշի վարորդական վկայականները


Նախատեսւում է մինչեւ 2011-ի տարեվերջ փոխանակել հին նմուշի վարորդական վկայականները

  • 28-10-2010 17:40:59   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Ճանապարհային երթեւեկութեան անվտանգութեան ապահովման մասին» եւ մի շարք յարակից օրէնքներում կառավարութեան հեղինակած փոփոխութիւնների ու լրացումների օրէնսդրական փաթեթը: Այն կը քուէարկուի յաջորդ` նոյեմբերի 15-18-ի քառօրեայ նիստերում: Հիմնական զեկուցող, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկեանի հիմնաւորմամբ, նախատեսուող բարեփոխումները բխում էն Հայաստանի միջազգային պարտաւորութիւններից: Ըստ այդմ, մասնաւորապէս, ազգային վարորդական վկայականը տրուելու է տաuը, իuկ միջազգային վարորդական վկայականը` մինչեւ երեք տարի ժամանակով, բայց ոչ աւելի ազգային վարորդական վկայականի գործողութեան կամ բժշկական հաւատարմագրման տեղեկանքի ժամկէտից: Վերանայւում է տրանսպորտային միջոցների դասակարգումը, նաեւ նախատեսւում է, որ մինչեւ սոյն օրէնքի ուժի մէջ մտնելը տրուած տրանսպորտային միջոցներ վարելու իրաւունքի վկայականները (վարորդական վկայականները) գործելու էն մինչեւ դրանց գործողութեան ժամկէտի աւարտը, իսկ գործողութեան ժամկէտի նշում չպարունակող վկայականները` մինչեւ 2011 թուականի դեկտեմբերի 31-ը: Սա նշանակում է, որ 10 տարուց աւելի վաղեմութեամբ, այդ թւում` խորհրդային ժամանակաշրջանում տրուած վարորդական վկայականները պէտք փոխանակուէն նորերով: «Մարդիկ 30 տարուայ վարորդական վկայականով այսօր վարում էն տրանսպորտային միջոցներ, եւ ճանապարհային ոստիկանի կողմից հնարաւոր չի լինում նոյնականացնել անձին»,- պարզաբանեց փոխոստիկանապետը: Նշուեց նաեւ, որ վարորդական վկայականների փախանակումը կը լուծի եւս մէկ կարեւոր խնդիր. «Վարորդական վկայական ստանալու համար անձը չպէտք է ունենա որոշակի լուրջ հիւանդութիւններ, որոնք վարելու համար ուղղակի խոչընդոտ էն»: «Այս ճանապարհով եթէ նա փոխանակում է վարորդական վկայականը, նա նաեւ բժշկական փորձաքննութիւն է անցնում, եւ դրանով կանխւում էն հնարաւոր յետագայ վթարները, պատահարները»,-ասաց նա: Ըստ ՀՀ փոխոստիկանապետի, գործողութեան ժամկէտի նշում չպարունակող վարորդական իրաւունքի տէրերը պէտք է դիմեն Ճանապարհային ոստիկանութեան տարածքային ստորաբաժանումներ: Վկայականները կփոխանակուէն եռօրեայ ժամկէտում: Նոր նմուշի վկայականի համար վարորդից կը գանձուի 12 հազար դրամի չափով պետական տուրք: Ա.Օսիկեանի տեղեկացմամբ, խորհրդային վկայական ունեցողների թիւն այսօր 20- 30 հազար է:
  -   Հասարակութիւն