ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը քննարկուել են ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացի մանրամասները<br />


ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը քննարկուել են ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացի մանրամասները

  • 27-10-2010 20:16:00   | Ռուսաստան  |  Քաղաքական
ԱՍՏՐԱԽԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աստրախանում աւարտուել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդւեդեւի նախաձեռնութեամբ տեղի ունեցած ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման շրջանակներում եռակողմ հանդիպումը` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, հանդիպմանը քննարկուել են ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացի մանրամասները` բանակցային աշխատանքը մինչեւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը շարունակելու եւ հիմնական սկզբունքների շուրջ փոխհամաձայնության գալու նպատակով: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել նաեւ մարդասիրական սկզբունքով ռազմագերիներին եւ զոհվածների դիերը փոխանակելու վերաբերեալ:
  -   Քաղաքական