ՈՒ՞Ր Է Ս Պ Է Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ՈՒ՞Ր Է Ս Պ Է Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  • 27-10-2010 17:08:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի դեմոկրատական կուսակցութեան Հ Ա Յ Տ Ա Ր Ա ՐՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը Հայաստանում ամիսներ ի վեր մոլեգնում է գների համատարած աճը, որի դէմն առնելուն ուղղուած “հակաճգնաժամային ծրագրերը” փաստացի ծիսական բնոյթ ունէն: Մեր կուսակցութեան կողմից ախտորոշուած, հիւանդութեան պատճառներն ու տնտեսութեան առողջացումը մատնանշող քայլերը ՀՀ կառավարութեան կողմից չդարձան արդիւնաւէտ գործողութիւնների իրականացում: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ներմուծուած եւ հարկադիր որդեգրուած նէոլիբերալիզմի սնանկ գաղափարախօսութիւնն ու պրակտիկան արգելակում էն երկրում համակարգային փոփոխութիւնների իրագործումը: Դրան աւելանում էն նաեւ նեղկլանային շահերը, որոնք ազատ շուկայական հայաստանեան “դրախտը” մեր ժողովրդի մեծամասնութեան համար դժոխք դարձրին: Հաշուի առնելով, որ երկրում կուտակուած հիմնահարցերի շարքում առաւել կենսական նշանակութիւն ունէն տնտեսական ու սոցիալական ոլորտների վերակառուցման խնդիրները, տուեալ դէպքում մեր անդրադարձը վերաբերելու է նշուած համակարգերին: Այսպէս, այն պատճառով, որ նուազագոյնի է հասցուած պետութեան կարգաւորիչ դերը, իշխանութիւնները, իրականում, անզօր էն պայքարել օլիգոպոլիաների, մենաշնորհների, ստուերայնութեան եւ կոռուպցիայի դէմ: Իշխանութիւնների սնամէջ խոստումները, խղճուկ հաւելավճարների տեսքով, ժողովրդի վիճակին դարման չէն: Հակառակը, ճգնաժամի պայմաններում, որքան էլ զաւեշտական է, գերհարուստն աւելի է հարստանում, ընչազուրկն աւելի աղքատանում: Այս պայմաններում Երեւանի կենտրոնում կառուցուած “պոտեօմկինեան գիւղը”, պերճաշուք առանձնատներն ու զուարճավայրերը, “հրթիռային” ամենօրեայ հրավառութիւններով համեմուած “զանգուածային” խրախճանքներն ընդամէնը թաքցնում էն իրական Հայաստանը` աղքատ, սոցիալական անարդարութեան ու իրաւական ամենաթողութեան տակ կքած ժողովրդի դեռեւս լուռ մեծամասնութեանը: Ժողովրդին պէտք չէ մեծահարուստների “բարերարութիւնը”, որի ֆինանսական աղբիւրը ներդրածին ոչ համարժէք գերշահոյթն է, վարձու աշխատողին չնչին աշխատավարձ վճարելն է, չհարկուած ապրանքների վաճառքն է, պահանջուող մաքսային վճարումներից խուսափելն է, եւ այլն, եւ այլն… Այս կերպ “բարեգործութեան” արդիւնքում օր օրի բարձրանում էն առաջին անհրաժեշտութան ապրանքների գները: Գողը, ով էլ որ լինի, ինչ “քաղաքակիրթ” ճանապարհով էլ գրպանի ժողովրդի հասանելիքը, պէտք է նստի ճաղերի ետեւում: Սա է իրաւական պետութեան գործառոյթներից կարեւորագոյնը, որի իրականացման պահանջը մշտապէս ներկայացնում է հասարակութիւնը: Եւս մէկ անգամ զգուշացնում ենք իշխանութիւններին` իրավիճակը պահանջում է համակարգային փոփոխութիւնների ծրագրերի իրականացում: Առաջին հերթին, ինչպէս աշխարհում արդէն իրողութիւն է դարձել` բարձրացնելով պետութեան կարգաւորող եւ վերահսկող դերը, արդիւնաւէտ օգտագործելով պետական գործառոյթները, գոնէ գների աճի դէմ, իրականացուէին հետեւեալ գործողութիւնները` Ձեւաւորել պետական պայուստային համապատասխան պաշարներ, ինչի հաշուին, անհրաժեշտութեան դէպքում /ինչպիսին այսօրուայ իրավիճակն է/ ապրանքների ինտերուենցիայ կատարել շուկայում, Երկրի պարէնային անվտանգութիւնն ապահովելու համար, գիւղատնտեսութիւնում կտրուկ շրջադարձ կատարել, ընտրելով տնտեսութիւնների խոշորացման ճանապարհը: Պետութիւնը պարտաւոր է պայմաններ ստեղծել, խրախուսելով մենատնտեսին ընդգրկուելու կօօպերատիւ միաւորումներում, ժամանակակից, բարձր արտադրողականութիւն ապահովող գիւղատնտեսական համալիրներ ստեղծելու համար: Խստագոյնս պատժել “ստուերում” գործող, յատկապէս, խոշոր ձեռնարկատեր-սեփականատէրերին, ինչը կը լցնի բիւջէն, էապէս կը նուազեցնի կոռուպցիոն ռիսկերը, կը խթանի սոցիալական ծրագրերի իրագործումը, Օլիգոպոլիաների դէմ պայքարի արդիւնաւէտութան համար ներդնել պրոգրեսիւ հարկի համակարգը` Հայաստանի նման աղքատ երկրում թոյլ չտալով որեւէ մէկ անձին ստանալու միլիոնաւոր դոլարների անվաստակ գերշահոյթ: Դա է սոցիալական արդարութեան սկզբունքի կիրառման տարրական պահանջը: Այս եւ ազգային-պետական անվտանգութեան եզրեր ունեցող առաջարկներն անտեսելու դէպքում երկրին սպառնում է սոցիալական լարուածութիւն, որի դրսեւորումներն արտայայտուելու էն անկանխատեսելի տարբեր ձեւերով, ընդհուպ ժողովրդական ընդվզման ալիքի բարձրացում: Այնպէս չլինի, որ ներկայ իշխանութիւնները մէկ անգամ եւս, “անսպասելի”, ոտքը դնէն նոյն փոցխի վրայ: Հայաստանի դեմոկրատական կուսակցութեան Հանրապետական Խորհուրդ Նախագահ Ա.Սարգսեան
  -   Մամլո հաղորդագրություն