Յովիկ Աբրահամեան. 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործութիւնը հարուած էր մեր<br /> պետականութեան ողնաշարին<br />


Յովիկ Աբրահամեան. 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործութիւնը հարուած էր մեր
պետականութեան ողնաշարին

  • 27-10-2010 14:10:49   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 27-ին լրացաւ Ազգային ժողովում իրականացուած ահաբեկչութեան 11տարին: «Ոճրագործութիւն, որն առաջին հերթին ոտնձգութիւն էր ոչ միայն պետական-քաղաքական ականաւոր գործիչների կեանքի նկատմամբ, այլեւ` հարուած պետականութեան ողնաշարին: Ողբերգական իրադարձութիւնների հետեւանքով կորցրեցինք պետութեան ու ժողովրդի նուիրեալ զաւակներին, ովքեր իրենց ապրած կեանքով ու գործունէութեամբ ազնուօրէն ծառայեցին երկրին ու հասարակութեանը, ովքեր ունէին բազում ծրագրեր եւ դրանք իրականացնելու հաստատակամութիւն: Կարէն Դէմիրճեանը, Վազգէն Սարգսեանը, Իւրի Բախշեանը, Ռուբէն Միրոյեանը, Միքայէլ Քոթանեանը, Արմէնակ Արմէնակեանը, Հենրիկ Աբրահամեանը, Լէոնարդ Պետրոսեանը մեր պետականութեան կայացման պատմութեան անբաժանելի մասն էն»,-խորհրդարանի նիստում ասաց ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը` առաջարկելով մէկ րոպէ լռութեամբ յարգել նրանց յիշատակը: Դահլիճում ներկայ էին նաեւ զոհուածների հարազատները: Մինչեւ նիստի սկսուելը յիշատակի արարողութիւն տեղի ունեցաւ Աժ-ի այգում` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործութեան զոհերի յիշատակը յաւէրժացնող կոթողի մօտ: ԱԺ պատգամաւորները, զոհուածների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին յուշակոթողին:
  -   Քաղաքական