Վիւասել-մտս-ի գլխաւոր հովանաւորութեամբ Երեւանում կ'անցկացուի «Պատկերապատման Հրավառութիւն» փառատօնը


Վիւասել-մտս-ի գլխաւոր հովանաւորութեամբ Երեւանում կ'անցկացուի «Պատկերապատման Հրավառութիւն» փառատօնը

  • 03-05-2011 19:51:18   | Հայաստան  |  Մշակոյթ
Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միութիւն (ՀՊԶՄ) կազմակերպութեան նախաձեռնութեամբ մայիսի 6-8-ին կ'անցկացուի «Պատկերապատման Հրավառութիւն» փառատօնը, որի նպատակն է խթանել Հայաստանում պատկերապատման արուեստի զարգացմանը: Փառատօնն իրականացւում է Հայաստանի Հանրապետութեան Մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ եւ Վիւասել-մտս-ի գլխաւոր հովանաւորութեամբ: Փառատօնի շրջանակներում նախատեսւում է անցկացնել պատկերապատման վարպետութեան դասընթաց` պատկերապատման ասպարէզում միջազգային ճանաչոմ ունեցող վարպետների կողմից: Կը կազմակերպուեն նաեւ ցուցահանդէսներ, ֆիլմի ցուցադրութիւն: Փառատօնի հիւրերը կը լինեն «ՀՊԶՄ» կազմակերպութեան նախագահ, Ֆրանսիայի Անգուլեմի քաղաքի Պատկերի եւ Պատկերապատման միջազգային փառատօնի հիմնադիր Ժան Մարդիկեանը, «ՀՊԶՄ» միջոցառումների պատասխանատու, պատկերապատման լրագրող, քննադատ, սցենարիստ Լորան Մելիքեանը, ֆրանսիացի նկարիչ, պատկերապատող Դոմինիկ Բեղտայը, լիբանանցի նկարիչ, պատկերապատող Զումանայ Մեդլեջը: Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միութիւնը (ՀՊԶՄ) ստեղծուել է 2007թ.-ին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում: Պատկերապատման արուեստն ամբողջ աշխարհում ունի իր ուրոյն տեղը եւ կոչւում է իններորդ արուեստ: Հայաստանում այս արուեստը նոր է վերելք ապրում, սակայն արդէն գոյութիւն ունեն ամսագրեր, որտեղ տպագրւում են պատկերապատումներ: Գործունէութեան չորս տարիների ընթացքում Հպզմ-ի կողմից կազմակերպուել են երկու միջազգային փառատօններ եւ մէկ պատկերապատման վարպետութեան դասընթաց, որին մասնկացել են տասնմէկ նկարիչ: Դասընթացների ընթացքում իւրաքանչիւր մասնակից ստեղծել է պատկերապատում, որը ցուցադրուել է Հայաստանի Նկարիչների Միութիւնում եւ Նարեկացի Արուեստի Միութիւնում: Փառատօնների շրջանակներում կայացել է պատկերապատման մրցոյթ, որին մասնակցել են 50-ից աւել նկարիչներ: Խնկօ Ապոր անուան մանկական գրադարանին նուիրաբերուել է հազարից աւելի պատկերապատման գրքեր:
  -   Մշակոյթ