Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Վենետիկի յանձնաժողովին է ուղարկել «Ընտրական օրէնսգրքում» փոփոխութիւնների սեփական փաթեթը<br />


Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Վենետիկի յանձնաժողովին է ուղարկել «Ընտրական օրէնսգրքում» փոփոխութիւնների սեփական փաթեթը

  • 26-10-2010 20:44:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դաշնակցութիւնը կփորձի անել հնարաւորը, որպէսզի Հայաստանի «Ընտրական օրէնսգրքում» ընդգրկվեն ընտրական գործընթացի արատաւոր տարրերի պակասեցմանն ուղղուած դրոյթներ: Այս մասին հոկտեմբերի 26-ի ասուլիսում յայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, Հայաստանի ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամյանը: Նա կարեւորեց, որ ԱԺ ընտրութիւնները անվստահութեան բացասական լիցքեր չկուտակեն: «Իսկ եթէ կուտակեցին, ուրեմն տեղ կայ դեռեւս նախագահական ընտրութիւններում կուտակուած ամբողջ լիցքերը վերածել իրական ձայների եւ, ինչու ոչ, դրա միջոցով իշխանափոխության հնարաւորութիւնը դարձնել իրական»,- ասաց նա: Ա.Ռուստամյանը որպէս ընտրողիների հանդէպ արհամարհանքի դրսեւմրում գնահատեց ապագայ խորհրդարանի «80 տոկոսը մեզ, մնացածը` ընդդիմությանը» եւ այլ կարգի վերաձեւումները: Աւելին, ըստ նրա, ժողովրդին իբրեւ գործօն բացառելը նախորդ ընտրութիւններից դաս չքաղելու հետեւանք է: ՀՅԴ-ն, իբրեւ ընդդիմություն, արատաւոր ընտրահամակարգում ընտրութիւններին մասնակցելը բարդ գործ է համարում: «Ամէն ինչ անում ենք, որպէսզի հնարավորինս այդ արատաւորութեան դրսեւորումները պակասեն, որպէսզի հետընտրական գործընթացները գոնէ ինչ-որ տեղ համարժէք լինեն ժողովրդի ցանկություններին եւ դիրքորոշումներին: Բայց այդքան էլ միամիտ չենք: Չեմ կարծում, որ դա հնարաւոր լինի ԱԺ ընտրութիւններին բացառել: Առաջին չափանիշը հենց այն կլինի` մեր այս առաջարկութիւնները կընդունե՞ն, թէ՞ չէ»,- ասաց Ա.Ռուստամյանը: Վենետիկի յանձնաժողովի պատուիրակների հետ զրոյցում Ա.Ռուստամյանը նշել է, որ կոալիցիայի ներկայացրած ընտրական գործընթացների փաթեթը չի կարելի դիտարկել իբրեւ աշխատանքային խմբի միասնական փաթեթ: Խորհրդարանական ընդդիմությունը Վենետիկի յանձնաժողովին է ուղարկել սեփական փաթեթը եւ նոյեմբերին ակնկալում է լայն քննարկում: Իսկ մինչ այդ Դաշնակցութեան մարզային կառոյցները յանձնարարականներ են ստացել եւ նախապատրաստւում են հանրահաւաքների:
  -   Քաղաքական